

ԷկոԼուր
Ի պատասխան էկոլոգիական հասարակայնության պահանջի`հետ կանչել Գիլան արգելավայրի ստեղծման մասին կառավարության որոշումը, վերականգնել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի ամբողջականությունը, առաջինն արձագանքեց ՀՀ Գլխավոր դատախազությունը: ՀՀ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետի պաշտոնակատար, արդարադատության առաջին դասի խորհրդական Ս. Մելիքջանյանի պատասխանում նշված է, որ ՀՀ կառավարության որոշումների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթն իրականացվում է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 24-րդ գլխով սահմանված կանոնակարգումներին համապատասխան: Եւ դա է ողջ պատասխանը:
Հիշեցնենք, որ վերոնշյալ պահանջով հասարակայնությունը բաց նամակով դիմել էր ՀՀ նախագահին, եւ կրկնօրինակներն ուղարկել ՀՀ վարչապետին, ՀՀ ԱԺ նախագահին, ՀՀ բնապահպանության նախարարին, ՀՀ արդարադատության նախարարին, ՀՀ Մարդու Իրավունքների պաշտպանին, Հանրային Խորհրդի նախագահին, ՀՀ Գլխավոր դատախազին:
Օգոստոս 23, 2010
