NEWS.am
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը ՀՀ գյուղատնտեսության նախարար Գերասիմ Ալավերդյանի ուղեկցությամբ այցելել է «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ` ՀԲ-ի կողմից հատկացված դրամաշնորհի միջոցներով իրականացվող «Անտառների մոինիտորինգի հզորացում» ծրագրի ընթացքին ծանոթանալու նպատակով:
Նախարարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ այստեղ փոխվարչապետը ծանոթացել է կենտրոնի շենքային պայմաններին, իրականացվող ընթացիկ աշխատանքներին:
Անտառային պետական մոնիտորինգի կենտրոնի տնօրեն Աշոտ Փափազյանը հյուրերին է ներկայացրել «Անտառների մոինիտորինգի հզորացում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում միջազգային եւ տեղական խորհրդատուների կողմից մշակված եւ մշակման փուլում գտնվող փաստաթուղթ-ծրագրերը, որոնք կուղղվեն մոնիտորինգի կենտրոնի աշխատանքներն ավելի արդյունավետ եւ վերլուծական դարձնելուն:
Փոխվարչապետը խիստ կարեւորել է դրամաշնորհային միջոցների արդյունավետ օգտագործումը, ինչպես նաեւ ծրագրով նախատեսվող միջոցառումների իրականացումը ՀԲ-ի հետ համաձայնեցված ժամկետներում եւ ողջ ծավալով` հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն իր պատրաստակամությունն է հայտնել լայնածավալ աջակցություն ցուցաբերել կենտրոնին:
Օգոստոս 25, 2010
