

7or.am
Այսօր «Ուսանողական այգու» համար կոլեկտիվ դատական հայցի համահայցվոր են դարձել ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի նախագահության անդամներ, ակադեմիկոսներ Վլադիմիր Բարխուդարյանը, Գևորգ Բրուտյանը, Վիլեն Հակոբյանը և Ադոլֆ Մանթաշյանը: Այս պահին հայցին միացել են շուրջ 50 քաղաքացիներ:
Ամբողջ շաբաթվա ընթացքում կհավաքվեն մեզ արձագանքած սրտացավ քաղաքացիների ստորագրությունները, և հայցը կհանձնվի ՀՀ վարչական դատարան:
«Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն
Օգոստոս 31, 2010
