ՀՀ բնապահպանության նախարարության մամլո ծառայություն
ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության աշխատակիցների կողմից վերջին մեկ շաբաթվա ընթացքում, կայացվել է 16 վարչական որոշում 1.14 մլն.դր գումարով և հաշվարկվել է 872.5 հազ.դր բնությանը պատճառված վնաս:
Կենդանական աշխարհի պահպանության ոլորտում` որսի կանոնների խախտման համար 7 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 210.0հազ.դր ընդհանուը գումարով 7 վարչական որոշում, առգրավվել է 7 միավոր որսորդական հրացան:
«Խոսրովի անտառ» ՊՈԱԿ-ի որստեսչական խումբը արձանագրել է նապաստակի ապօրինի որսի 1 դեպք, որսորդական հրացանը առգրավված է գործը գտնվում է վարչական վարույթում:
Լոռու մարզում կասեցվել է ցանցով լորի ապօրինի որսը, ինչի արդյունքում թռչունները բաց են թողնվել, գործը գտնվում է վարչական վարույթում: Այս մարզում հայտնաբերվել է նաև անտառխախտման մեկ դեպք, ինչի համար հաշվարկվել է 6.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Վայոց ձորի ՏԲ աշխատակիցների կողմից հայտնաբերված ապօրինի ձկնորսության համար 1 ֆիզիկական անձ տուգանվել է 30.0հազ.դր գումարով և հաշվարկվել է 2.0հազ.դր վնաս:
Մթնոլորտային օդի պահպանության ոլորտում`
Շիրակի մարզում առանց ծածկոցի մեքենայով սորուն նյութեր տեղափոխելու համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 2 վարչական տուգանքի որոշում ընդհանուր 100.0հազ.դր գումարով:
Ջրերի պահպանության ոլորտ
Լոռու մարզում 1 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր գումարի 1 վարչական տուգանքի որոշում:
Հողերի պահպանության ոլորտ
Կոտայքի մարզում մեկ տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 150.0հազ.դր վարչական որոշում և հաշվարկվել է 350.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս:
Ընդերքի պահպանության ոլորտ
4 ընդերքշահագործողի նկատմամբ կայացվել է 500.0հազ.դրամի 4 վարչական որոշում, և հողի աղտոտնաման համար հաշվարկվել է 504.0հազ.դր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Ընդհանուր առմամբ ԲՊՏ կողմից կիրառված պատժամիջոցներից ՀՀ պետ. բյուջե նշված ժամանակահատվածում մուտք է եղել 2.58մլն.դր: Այս մասին հայտնեցին ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից:
Օգոստոս 31, 2010
