

Գալուստ Նանյան, Antarner.net
«Հայանտառ» ՊՈԱԿ-ի Դսեղի անտառտնտեսության շենքը գտնվում է համանուն գյուղի այն փողոցի վրա, որից մի քանի հարյուր մետր այն կողմ լսելի են փայտավերամշակման արտադրամասերի սղոցների ձայները: Պարզվում է աշխատանքային օրերին, այն էլ աշխատանքային ժամերին, անտառտնտեսությունում մարդ չես կարող գտնել:
Հուլիսի 22-ն էր, երբ ցանկություն հայտնեցինք անակնկալ հյուրընկալվել այնտեղ։ Պարզվեց, որ դեռ նոր ձմերուկ վայելած Դսեղի անտառների պահապանները ավելի վաղ էին տեղեկացել գյուղ այցելած լրագրողների մասին և հասցրել էին թաքնվել անտառտնտեսության վարչական շենքում ու շերտավարագույրներից այն կողմ դիտում էին, թե ինչպես ենք լուսանակարում իրենց տարածքը:
Դսեղի անտառտնտեսության պետ Մարտուն Ավագյանը հասցրել էր կողպել իր իսկ աշխատավայրի դուռը, բայց ցավոք չէր հասցրել փակ պահել բակ մտնող դարպասները, որտեղ պարզ գրված էր «ՀԱՅԱՆՏԱՌ- Դսեղի անտառտնտեսություն»:
Անտառնտեսության շենքի հարեւանությամբ սղոցարան կա, որի մուտքը բակի կողմից է։ Այն կողպված էր նոր կողպեքով: Լուսանկարից էլ պարզ է, որ այստեղ փայտավերամշակմաբ են զբաղվում են «Հայանտառի» ՊՈԱԿ-ի Դսեղի ներկայացուցիչները: Սղոցարանի աշխատողների հագուստերը կախված են գերանից, իսկ գետնին թափված փայտի թեփը փաստում է, այսօր էլ սղոցարանը աշխատում է ինտեսիվ կերպով, որտեղ աշխատում են 3- ից 4 մարդ:
Սղոցարանի արտադրանքը` հաճարենուց ստացված մանրահատակը գեղեցիկ ձեւով շարված էր հենց բակում: Տեսնես ու՞մ բնակարանում այն ձթով կամրացվի հատակին։ Դա էլ չկարողացանք պարզել, քանի-որ, այդ ընթացքում անտառտնտեսության վախկոտ աշխատողները փակվել էին ներսում ու հաստատ մի տեղ մտքներում կրկնում էին. «Սրանք ձմերուկն էլ հարամ արեցին»:
Սեպտեմբեր 02, 2010
