ՊԱՐԱԴՈՔՍՆԵՐ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ՊԱՐԱԴՈՔՍՆԵՐ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ

ԷկոԼուր

Կանկունում (Մեքսիկա)`  կլիմայի փոփոխության հարցերով ՄԱԿ-ի միջազգային գագաթաժողովի ընթացքում, Հայաստանը մաքուր զարգացման մեխանիզմների ոլորտում ձեռքբերումների համար մրցանակ ստացավ: Այս հաջողությունը համարվեց նաեւ ՀՀ բնապահպանության նախարարության 2010թ. գլխավոր ձեռքբերումը:  Մաքուր զարգացման մեխանիզմները` բարդ կազմակերպչական, էկոլոգիական, տնտեսական խնդիրներ են, որոնց լուծումը հիմնված է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի եւ նրան կցված Կիոտոյի արձանագրության վրա: Այս փաստաթղթերի հիմնական նպատակն է, օգտագործելով տնտեսական մեխանիզմներ,  նվազեցնել մթնոլորտ արտանետվող ջերմոցային գազերի քանակը:

Պարզվում է, որ միջազգային ճանաչման արժանացած հայկական թիմը, որն ավելի քան 10 տարի զբաղվում է կլիմայի փոփոխության հարցերով, գլխատվել է:

Հայաստանում ՄԱԿ-ի կոնվենցիայի համակարգող, ՀՀ բնապահպանության նախարարության շրջակա միջավայրի պահպանության վարչության պետ Արամ Գաբրիելյանը պարզվեց, որ հարկավոր չէ նախարարությանը: Կառավարության որոշմամբ  վարչությունը կազմալուծվեց, եւ Արամ Գաբրիելյանը մնաց առանց աշխատանքի:

Հունվար 25, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր