

Yerkir.am
«Հայաստանում մթնոլորտային օդի աղտոտվածությունը բարվոք վիճակում է: Իրականացված մոնիտորինգի տվյալներով` վերջին հինգ տարիների ընթացքում արձանագրվել է իրավիճակի բարելավում, քանզի աղտոտող նյութերից այսօր մնացել են միայն երկուսը` փոշին եւ գետնամերձ օզոնը»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ բնապահպանության բաժնի պետ Մարտիրոս Ծառուկյանը` հավելելով, որ աղտոտվածությունը համընդհանուր խնդիր է ոչ միայն Հայաստանում ու տարածաշրջանում, այլեւ աշխարհի բոլոր երկրներում:
Անդրկովկասում բոլոր երկրների օդի աղտոտվածությունը կարելի է ասել նույն իրավիճակում են, քանի որ տրանսպորտի քանակն այս երկրներում գրեթե համաչափ է ավելանում:
Մ. Ծառուկյանն ասաց, որ, որպես զարգացող երկիր, մենք պետք է մեր հնարավորությունների սահմաններում նպաստենք արտանետումների կրճատմանը:
Լրագրողների հարցին, թե կանաչ գոտիների բարելավումը չի՞ նպաստի մթնոլորտային օդի մաքրմանը, Մ. Ծառուկյանը պատասխանեց, թե կանաչ տարածքները կարող են զսպել միայն փոշու արտանետումները, սակայն ազոտի օքսիդները չեզոքացնել չեն կարող:
Հոկտեմբեր 11, 2011 at 12:44
