ԷկոԼուր
«Լիդիան Ինթերնեյշնլ» ընկերությունը՝ ի դեմս «Լիդիան Արմենիա» դուստր ընկերության, Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման համար զարգացնում է ենթակառուցվածքները: Ծրագրի ազդակիր համայնքներն են` ՀՀ Վայոց ձորի մարզի Ջերմուկ առողջարանը և Գնդեվազ գյուղ, Սյունիքի մարզի Գորայք համայնքը:
Ջերմուկ առողջարան
Գնդեվազ գյուղ
Ամուլսարի հանքի բաց շահագործումը կհանգեցնի շրջակա միջավայրի աղտոտմանը, մարդկանց առողջության վիճակի, կենսապայմանների վատթարացմանը, կենսաբազմազանության ոչնչացմանը, ջրային ռեսուրսների աղտոտմանը:
Սպանդարյանի ջրամբար
Կեչուտի ջրամբար
Որոտան գետ
Արփա գետ
Ամուլսարի ծրագրի ռիսկերն են՝
- Որոտան, Արփա ջրհավաք ավազանների, Սպանդարյան, Կեչուտ ջրամբարների, Սևանա լճի աղտոտումը ծանր մետաղներով և տոքսիկ տարրերով, Ջերմուկ հանքային ջրի կորուստը հանքավայրում պայթեցման աշխատանքների պատճառով,
- հողի և գյուղմթերքի աղտոտումը ծանր մետաղներով տոքսիկ տարրերով,
- ոսկու կորզման համար ցիանային արտադրության ռիսկերը,
- կենսաբազմազանության կորուստը,
- Ջերմուկ առողջարանի կորուստը,
- ռադիոակտիվ ֆոնի բարձրացումը:
Ցիանային հարթակ
Ընկերությունը մի քանի անգամ ներկայացրել է Ամուլսարի ծրագրի տարբեր շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականներ (ՇՄԱԳ) 2009, 2012, 2014, 2016 թվականներին: Եթե առաջին երեք ՇՄԱԳ-երում ազդակիր համայնքներ են ճանաչվել միայն փոքր գյուղերը՝ Գնդեվազը, Գորայքը, Սարավանը, Սարալանջը, որտեղ և անցկացվել են հասարակական լսումներ, ապա ամենամեծ համայնքը՝ Ջերմուկ առողջարանը, որի վրա հանքի ազդեցությունը կարող է ճակատագրական բացասական լինել, որպես ազդակիր համայնք ընդգրկվեց միայն 2016թ-ին, ընդորում, տեղի բնակչությունը ոչ պատշաճ տեղեկատվություն է ստացել ծրագրի մասին, ոչ էլ մասնակցել հասարակական քննարկումներին: Գնդեվազ համայնքն իրհերթին ծրագրի վերաբերյալ բողոք է ուղղել Միջազգային ֆինանսական կորպորացիայի Օմբուդսմենի գրասենյակ (IFC/CAO), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի բողոքների դիտարկման գրասենյակ (EBRD/PCM)` 210 ստորագրությամբ:
Ընկերությունը Գնդեվազ գյուղում հաշվի է առել միայն այն սեփականատերերի շահերը, ում այգիները գտնվում էին ցիանային հարթակի տարածքի տակ: Գյուղի մյուս բնակիչները պահանջեցին ռիսկերից ապահովագրություն, սակայն մերժում ստացան:
Ամուլսարի ծրագրի հանրային քննարկում Գնդեվազում
Հանքավայրի շահագործման հետևանքով խախտվում են բնակիչների հիմնարար իրավունքները:
ԱՌՈՂՋ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ ԱՊՐԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ - Որոտան, Արփա ջրհավաք ավազանների, Սպանդարյան, Կեչուտ ջրամբարների, Սևանա լճի աղտոտում ծանր մետաղներով և տոքսիկ տարրերով, հանքավայրում պայթեցման աշխատանքների պատճառով ծանր մետաղներով հագեցված փոշու տարածքում շրջակա միջավայրում, հողի և գյուղմթերքի աղտոտում, ծանր մետաղներով տոքսիկ տարրերով:
· ՍԵՓԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ- գյուղատնտեսական գործունեության և զբոսաշրջության և առողջարանային բիզնեսի զարգացման խոչընդոտներ:
· ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ - ծանր և տոքսիկ տարրերով աղտոտվածություն, ոսկու կորզման համար ցիանային արտադրության ռիսկերը, ռադիոակտիվ ֆոնի բարձրացում:
· ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ - հանրային քննարկման վերաբերյալ պատշաճ ծանուցման բացակայություն Ջերմուկ առողջարանում:
· ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ - հանրային քննարկման վերաբերյալ պատշաճ ծանուցման բացակայություն Ջերմուկ առողջարանում, Գնդեվազ գյուղում:
· ԲՆԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԿԱՅՈՒՆ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ՝ ՋՐԻ, ՀՈՂԻ, ԸՆԴԵՐՔԻ, ԱՆՏԱՌՆԵՐԻ, ԲՈՒՍԱԿԱՆ ԵՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆԱՇԽԱՐՀԻ, ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԵՎ ԼԱՆԴՇԱՖՏՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ - ՀՀ Անկախության հռչակագիր, հոդված 7. Հայաստանի Հանրապետության ազգային հարստությունը՝ հողը, ընդերքը, օդային տարածությունը, ջրային և այլ բնական պաշարները, տնտեսական, մտավոր, մշակութայինկարողությունները, նրա ժողովրդի սեփականությունն է:
· ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ - մարդիկ հնարավորություն չունեն մտնել Ամուլսարի ծրագրի տարածք հանրային մշտադիտարկում իրականացնելու համար:
· ՎՆԱՍԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԽԱԽՏՈՒՄ - բացի ցիանային հարթակի համար վերցված ծիրանի այգիների սեփականատերերից, մյուս այգիների սեփականատերերը, ովքեր վնաս են կրում Ամուլսարի ծրագրից փոխհատուցում չեն ստացել, նրանց` ռիսկերից ապահովագրության պահանջը չի բավարարվել:
Բնակիչների իրավունքների պաշտպանության համար իրականացվել են հետևյալ գործողությունները՝
- 2011 թ-ից հասարակական սեկտորի կողմից կանաչ իրավունքների վերաբերյալ բնակչության շրջանում պարբերաբար իրազեկվածության բարձրացում
- Իրավաբանական խորհրդատվություն
- Բազմաթիվ նամակներ, դիմումներ ՀՀ նախագահին, վարչապետին, Ազգային ժողովին, Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտե, Միջազգային ֆինանսական կորպորացիայի Օմբուդսմենի գրասենյակ (IFC/CAO), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի բողոքների դիտարկման գրասենյակ (EBRD/PCM)
- Դատական գործընթացներ ընդդեմ Ամուլսարի ծրագրի:
- Բազմաթիվ բողոքի ակցիաներ
- Ամուլսարի ծրագրի ռիսկերի վերաբերյալ գիտաժողովների կազմակերպում
- Բնակիչները և քաղաքացիական հասարակությունը պահանջում են հրաժարվել Ամուլսարի ծրագրից: Այն բանից հետո, երբ Ամուլսարի ծրագիրը մտավ ակտիվ փուլ և սկսվեց շինարարությունը, բնակիչները պահանջում են բոլոր ռիսկերից ապահովագրություն:
Բողոքի ակցիաներ
Գիտաժողով Ամուլսարի ծրագրի ռիսկերի վերաբերյալ
Դատական նիստ Ամուլսարի ծրագրի վերաբերյալ
Արդյունքներ
- Կանաչ իրավունքների պաշտպանության գործընթացը շարունակվում է դատական ատյաններում հասարակության ակտիվ աջակցությամբ:
- Ամուլսարի ծրագրի դեմ պայքարում ներգրավվել է միջազգային փորձագիտական 3 կազմակերպություն, որոնք տվել են ռիսկերի գնահատում:
- IFC-ն հրաժարվեց Ամուլսարի ծրագրի բաժնետոմսերից:
Մարտ 29, 2018 at 16:16