ԷկոԼուրը ներկայացնում է էկոլոգիական ռիսկերի վերլուծության նոր մոդել

ԷկոԼուրը ներկայացնում է էկոլոգիական ռիսկերի վերլուծության նոր մոդել

ԷկոԼուր

ԷկոԼուրի փորձագետների խումբը ընտրված տարածքների համար մշակել է էկոլոգիական ռիսկերի վերլուծության ինտերակտիվ մոդել: Այն հիմնված է ISO 14031 - 2005 էկոլոգիական ստանդարտի սկզբունքների, ՀՀ օրենքների և ՀՀ կառավարության որոշումներով հաստատված նորմատիվների վրա:

Ըստ մոդելի` ընտրված տարածքը էկոլոգիական ռիսկերի վտանգ է կրում՝ համաձայն հետևյալ կատեգորիաների ՝

  1. Օդ՝ փոշով և քիմիական միացություններով աղտոտվածություն
  2.  Ջուր՝ քիմիական միացություններով աղտոտվածություն և ոչ ռացիոնալ օգտագործում
  3. Հող՝ աղտոտվածություն, ոչ ռացիոնալ օգտագործում
  4. Կենսաբազմազանություն՝ կենսաբազմազանության և անտառային ծածկույթների խախտում
  5. Առողջություն՝  հիվանդացություն, մահացություն:

Մոդելը հնարավորություն է տալիս յուրաքանչյուր կատեգորիայի համար ներառել պարամետրեր: Երբ մոդելի մեջ ներառվում են պարամետրերի նշանակությունները, օրինակ, քիմիական տարրերով օդի աղտոտվածության համար, կամ մահացության ցուցանիշներ, կամ գետերում ջրի սպառումը, ապա մոդելը ավտոմատ կերպով որոշում է կատեգորիայի գնահատականը ըստ միավորների՝ համեմատաբար բավարար վիճակի համար՝ 1 միավոր, ճգնաժամային վիճակի համար՝ 2 միավոր, աղետալիի համար՝ 3 միավոր: 

Տարածքները, որոնց համար որոշվում է օդի, ջրի, հողի, կենսաբազմազանության և առողջության վիճակը, ընտրվում են կամայականորեն: Դրա համար օգտագործվում է հատուկ պոլիգոն ծրագիր, որը թույլ է տալիս Google Map-ում ուրվագծել ազդեցության գոտին, և դիտել այդ տարածքի վիճակը յուրաքանչյուր կատեգորիայով, որոնց համար ներառված են պարամետրերը: Յուրաքանչյուր կատեգորիայի վիճակից կախված՝ տարածքները ներկվում են կանաչ (համեմատական բավարար), շականակագույն (ճգնաժամային) և կարմիր (աղետալի) գույներով: 

Ռիսկերի մոդելը ներկայացված է ԷկոԼուրի www.ecolur.org կայքում «Ռիսկերի վերլուծություն» ինտերակտիվ քարտեզի տեսքով: Ռիսկերի մոդելին վերաբերող բոլոր տեղեկատվական նյութերը և տեսանյութերը տեղադրվում են համանուն բաժնում: 

Մոդելը մշակվել է «Այլընտրանքային մեդիա-ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում՝ ամերիկյան ժողովրդի օգնության շնորհիվ, որը ցուցաբերվել է ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության (USAID) միջոցով: 

Օգոստոս 13, 2013 at 16:29


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր