Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը չի հայտնաբերել աղտոտված փետուրներով արագիլներ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը չի հայտնաբերել աղտոտված փետուրներով արագիլներ

ԷկոԼուր

ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը 2020 թ․ հուլիսի 2-ին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ չի հայտնաբերել աղտոտված փետուրներով արագիլներ։

«Վերջին օրերին համացանցում տարածված աղտոտված արագիլների մասին գրառումների վերաբերյալ տեղեկացնում ենք, որ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Արմավիրի տարածքային բաժնի աշխատակիցները հեռախոսակապ են հաստատել գրառումներ կատարած օգտատերերի հետ՝ կեղտոտված արագիլների վայրը ճշտելու նպատակով, սակայն նշված տարածքներում աղտոտված արագիլներ չեն հայտնաբերվել։
Տեսչական մարմնի մասնագետները պարբերաբար շրջայցեր են կատարում ՀՀ Արմավիրի մարզի Երասխահուն, Զարթոնք, Առատաշեն, Խորունք, Գրիբոյեդով, Ակնաշեն, Եղեգնուտ, Արևիկ և մի շարք այլ համայնքներում կեղտոտված արագիլներ հայտնաբերելու համար»,- նշված է պաշտոնական հաղորդագրության մեջ։

«Ֆեյսբուք» սոցիալական հարթակում աղտոտված արագիլների մասին ահազանգեր են հնչեցրել կենդանաբան Վասիլ Անանյանը, «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Սիլվա Ադամյանը և այլ օգտատերեր:

Արագիլների փետուրների սև յուղոտ նյութով աղտոտման պատճառները բացահայտելու համար օրերս Naturschutzbund Deutschland (NABU) գերմանական հասարակական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղն առցանց տեսախցիկ է տեղադրել ՀՀ Արարատի մարզի Արմաշ գյուղում բնադրող արագիլներից մեկի բնին հարող հատվածում: Տեսախցիկի միջոցով հետևելու են արագիլների կենսակերպին, ուսումնասիրելու են արագիլների բնադրման առանձնահատկությունները, կերային բազան:

 Գլխավոր Լուսանկարը՝ Վասիլ Անանյանի



Հուլիս 03, 2020 at 14:28


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր