ԷկոԼուր
Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման նախագիծն ակտիվ փուլ է մտել: Նոյեմբերի 15-ին ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց օտարել 400842 քմ` հիմնականում գյուղատնտեսական նշանակության հողեր: Դեռ օտարվել են 5 համայնքների հողեր, եւ այդ հողերի փոխհատուցման չափը որոշված է` 1քմ-ի համար 154 դրամ: Հարց է մնում, թե ինչ փոխհատուցում են տալու այն մարդկանց, որոնց հարկավոր կլինի տեղափոխել: Եւ ինչ անել 15 գետերի, կիրճերի, 2 ջրամբարների եւ 22 պատմամշակութային հուշարձանների հետ, որոնք գտնվում են շինարարության գոտում: Ինչպես նշված է տվյալ նախագծի մոնիտորինգն անցկացնող «Թռչնասերների կենտրոն» հասարակական կազմակերպության հաշվետվության մեջ. «…հողերը շատ ավելի թանկ են, քան նշված է նախագծում: Որոշ հատվածներում օտարվում է հողերի միայն մի մասը, բայց հասկանալի չէ, թե ինչ կարելի է անել մնացած մասի հետ: Իսկ փոխհատուցում այդ հատվածի համար նախատեսված չէ: …Օտարվում են խնձորի, ծիրանի եւ դեղձի այգիներ… հսկայական վնաս է հասցվում ֆլորային եւ ֆաունային…»:
Գլխավոր հարցի պատասխանը, թե ում է պետք այդ ճանապարհը, այդքան էլ պարզ չէ: Նշված է միայն, որ «նախագիծը միտված է զարգացնելու «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի հնարավորությունները եւ նախատեսում է Ագարակ-Կապան-Երեւան-Բավրա ավտոճանապարհների վերակառուցում»: Վարկն ապահովում է Ասիական զարգացման բանկը: Վարկի ընդհանուր աժեքը 500 միլիոն դոլլար է: Կառավարության կողմից համաֆինանսավորումը պետք է կազմի 462 միլիոն դոլլար: Այսինքն` հարկատուներին այդ շինարարությունը կարժենա մոտ 1 միլիարդ դոլլար:
Նոյեմբեր 16, 2012 at 12:16