ԷկոԼուր
«Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ–ի «Արևիք» մասնաճյուղի «Արևիկ» ազգային պարկի Ագարակի խաչից – «Կալպեկ ցուրտ աղբյուր» տարածքում օգոստոսի 14-ին` ժամը 15.30-ին, հակառակորդի արձակած կրակահերթից հրդեհ է բռնկվել: Այն ընդգրկել է 1.0 հա խոտածածկ և թփածածկ տարածք: ««Զանգեզուր»» կենսոլորտային համալիր»» ՊՈԱԿ-ի աշխատակիցների և Կարճևան համայնքի բնակիչների ուժերով հրդեհը ժամը 19.55-ին մարվել է: Իրականացվում է շուրջօրյա խստացված հերթապահություն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության ներքո գտնվող «Զիկատար բնապահպանական կենտրոն», «Արգելոցապարկային համալիր» ՊՈԱԿ-ների տարածքներում, «Արփի լիճ», «Դիլիջան», «Սևան» ազգային պարկերում օգոստոսի 14-ին հրդեհներ չեն գրանցվել: Իրականացվում է շուրջօրյա հերթապահություն:
Օգոստոս 15, 2017 at 16:38