Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնմանը 125 մլն դրամ է տրամադրվել

Սեւանա լճի էկոհամակարգի վերականգնմանը 125 մլն դրամ է տրամադրվել

Henaran.am

Բնապահպանության նախարարությունն այս տարի կշարունակի Սեւանա լճի էկոհամակարգի պահպանման ծրագիրը: Այսօր 2012թ անելիքները ներկայացնելիս, այս մասին նշեց ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը:

Սեւանա լճի մակարդակի բարձրացման հետեւանքով ջրածածկման ենթակա տարածքներում վնասակար ազդեցության կանխարգելման միջոցառումներ կիրականացվեն, որով նախատեսվում է 125 մլն. դրամ բյուջետային հատկացման շրջանակներում իրակականցնել շուրջ 200 հա անտառածածկ տարածքների մաքրում:

60 մլն դրամի շրջանակներում կիրականացվի Սեւանա լճում էնդեմիկ ձկնատեսակների` գեղարքունի եւ ամառային իշխանի պոպուլյացիայի համալրման նպատակով շուրջ 300 հազար մանրաձկան բաց թողում Սեւանա լիճ: Նախարարի խոսքով, շարունակվելու են  Սեւանա լճում եւ նրա ջրահավաք ավազանում ձկան եւ խեցգետնի պաշարների աշխատանքները` շուրջ 7.5 մլն. դրամի շրջանակներում:

Բնապահպանության նախարարությունը այս տարի կառավարության քննարկմանը կներկայացնի «Սեւանա լճի էկոհամակարգերի վերականգնման, պահպանության, վերարտադրման եւ օգտագործման միջոցառումների 2013թ. տարեկան ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության արձանագրային որոշման նախագիծը:

Նախարար. 2012 թ. Հայաստանի 4 ազգային պարկերում կկատարվեն 506 մլն դրամի ներդրումներ

 PanARMENIAN.Net

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց 2012 թվականի գերակա խնդիրները, գլխավոր անելիքներն ու առաջիկա ծրագրերին: Հիմնական ծրագրերից է Սևանա լճի էկոհամակարգի վերականգնումը, որի շրջանակում նախատեսվում է 200 հա անտառածածկ տարածքների մաքրում, մանրաձկան բացթողում և այլն:

Պահպանվող տարածքների հզորացում ծրագրով, ըստ նախարարի, նախատեսվում է իրականացնել «Արփի լիճ» ազգային պարկի հիմնադրման ավարտն ապահովող միջոցառումները` ներդրումների ծավալը հասցնելով 1,7 մլն եվրոյի:

«Այս տարի նոր ծրագիր կմեկնարկի, որով «Շիկահող» պետական արգելոցում 8.25 մլն եվրո ներդրումների շնորհիվ 5 տարում նոր գաղափարախոսությամբ նոր պահպանվող տարածք կստեղծվի` կենսոլորտային պահպանավայր: 12 համայնք լինելու են որպես շահառու համայնքներ, և այս համայնքներում ներդրվելու է 3 մլն եվրո»,- նշեց նախարարը:

Բնապահպանության նախարարությունը ծավալելու է նաև իրավաստեղծ գոծունեություն` հանդես գալով մի շարք օրենսդրական փոփոխությունների նախաձեռնությամբ` այդ թվում օրենսդրական փոփոխություններ Սևանա լճի պահպանման, օգտակար հանածոներին արդյունահանման, բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ ինքնահսկում իրականացնելու վերաբերյալ և այլն:

«Շարունակական գործունեություննեի շրջանակում Հայաստանի «Սևան», «Արփի լիճ», «Դիլիջան» և «Արևիկ» ազգային պարկերում կկատարվեն 506 մլն դրամի ներդրումներ: Կկատարվի ջրային օբյեկըտների և օդային ավազանի մոնիտորինգ, ինչպես նաև ստորերկրյա քաղցրահամ ջրերի հիդրոերկրաբանական վիճակի ուսումնասիրություն»,- ասաց Արամ Հարությունյանը: Բնապահպանության նախարարության նոր ծրագրերի շրջանակում նախատեսվում է բնության հուշարձանների սահմանների ճշգրտում, անձնագրավորում, Երևան քաղաքում էներգախնայող լուսավորության ծրագրի ներդրում ու Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցի ոչնչացում:

«Շարունակվելու է համագործակությունը բոլոր միջազգային կառույցների ու հիմնադրամների հետ: Այս տարվա բոլոր ծրագրերը հիմնականում լինելու են դրամաշնորհային»,- ասաց բնապահպանության նախարարը:

Հունվար 30, 2012 at 15:45


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր