

ԷկոԼուր
Դեկտեմբերի 1-ին` ժամը 20:00-ին, Նարեկացի արվեստի միությունում, տեղի կունենա դասական համերգ` նվիրված Խոսրովի արգելոցի պաշտպանությանը: Կազմակերպիչներն են Երեւանի պետական կոնսերվատորիայի ուսանողուհի Նվարդ Ստեփանյանը, բնապահպան-ակտիվիստներ Մարիամ Սուխուդյանը եւ Եղիա Ներսեսյանը: Ինչպես «ԷկոԼուր»-ի հետ զրույցում ասաց Նվարդ Ստեփանյանը, Կոնսերվատորիայի դասական վոկալ բաժնի տարբեր կուրսերի ուսանողները կատարելու են հայ, ռուս եւ արեւմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Համերգին ընդառաջ նախատեսվում է նաեւ Խոսրովի արգելոցը ներկայացնող լուսանկարների ցուցահանդես: Լուսանկարները կներկայացնեն ինչպես արգելոցի հրաշք բնությունը, այնպես էլ կպատմեն ապօրինի շինարարության, որսագողության, արգելոցային ռեժիմի խախտումների մասին:
Ցուցահանդեսին կարող են մասնակցել բոլոր նրանք, ովքեր ունեն այս թեմայի վերաբերյալ ազդեցիկ լուսանկարներ: Լուսանկարները պետք է ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին, ինչպես նաեւ տպել Ա4 ֆորմատով եւ 2 օրվա ընթացքում փոխանցել կազմակերպիչներին: Հարցերի դեպքում Facebook սոցիալական ցանցում կարող եք դիմել Yeghia Trchkani Nersesian-ին եւ Մարիամախոտ Թեղուտի Սուխուդյան-ին:
Նոյեմբեր 20, 2012 at 16:30
