Հրազդան գետում կրկին ձուկ է սատկել

Հրազդան գետում կրկին ձուկ է սատկել

ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչությունը պարզում է Հրազդան գետում ձկների սատկելու պատճառները: Ինչպես նշված է Բնապահպանության նախարարության տարածած մամլո հաղորդագրության մեջ, դեկտեմբերի 26-ին նախարարության բնապահպանական պետական տեսչության աշխատակիցներն ահազանգ են ստացել, որ Հրազդան գետում՝ «Գեղամա» ռեստորանի հարակից տարածքում սատկած ձկներ են հայտնաբերվել: Բնապահպանության կենտրոնական լաբորատորիայի աշխատակիցները գետի տարբեր հատվածներից` «Գեղամա» և «Գետափ» ռեստորանների շրջակայքից  ջրի նմուշառումներ են վերցրել՝ փորձաքննության ենթարկելու նպատակով: Հետազոտությունների արդյունքների մասին նախարարությունը խոստանում է տեղեկատվություն տրամադրել ավելի ուշ:

Հիշեցնենք, որ 2010թ. փետրվարին Հրազդան գետում կրկին արձանագրվեց ձկների զանգվածային անկման դեպք: 600 մետր երկարությամբ տարածքում գետի ողջ ֆաունան թունավորվել էր: Բնապահպանության նախարարության տեղեկատվության համաձայն,  ձկների անկման պաշարն այդ անգամ քլորով թունավորումն էր:

Դեկտեմբեր 26, 2012 at 19:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր