Կրկին վառվում է հողը

Կրկին վառվում է հողը

ԷկոԼուր

Գեղարքունիքի մարզից ստացվեց հերթական ահազանգը: Ահազանգողը «Արեգունի» հասարակական կազմակերպությունն է:  «Ամեն տարի գարնանը  և աշնանը  Սևանի ջրհավաք ավազանի  Միափոր-Գետիկ  իջվածքի  լեռնալանջերը  այրվում են` ոչնչացնելով  այնտեղի  կենդանական և բուսական բազմազանությունը: Եթե այսպես շարունակվի,  մեր լեռների վրա ոչ մի ծաղիկ  և թփուտ չի  մնա: Մի քանի տարի անց  լեռները  ծածկված  կլինեն  միայն սիզախոտով,  ապա` մերկ հողով: Վերջ ի վերջո  ի՞նչ ենք անում, չեմ հասկանում: Երբ անտառն ենք հատում , հասկացանք` լավ օրից չէ, երբ  ընդերքն ու  ջրային  պաշարներն  ենք   անխնա  օգտագործում, հասկացանք` ինչ-որ մեկի շահն է այդտեղ, բայց չեմ հասկանում, թե լեռնալանջերի բնությունը  այրելով  ինչի ենք ձգտում…: Միգուցե    նման իրավիճակներում  անգործության մատնված բազմաթիվ ուռճացած պետական  ծառայությունների պատասխանատուների  անտեղյակությունն է …, կամ  ազգաբնակչության  և  տեղական ինքնակառավարման մարմինների  իրազեկվածության  պակասը, կա’մ  անվերահսկելիությունը  և անպատժելիությունն   է գերակայում…: Չգիտեմ, ուզում եմ ինձ օգնեք գտնելու սխալի ծայրը  և  ելքի  ուղիները», նշված է «Արեգունի» սոցիալական  զարգացման ՀԿ-ի  նախագահ  Գայանե  Խաչատրյանի` «ԷկոԼուր»-ին ուղղված նամակում:

Դեկտեմբեր 10, 2012 at 11:24


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր