Արարատյան դաշտ՝ ձկնաբուծարաննե՞ր, թե՞ լճեր

Արարատյան դաշտ՝ ձկնաբուծարաննե՞ր, թե՞ լճեր

ԷկոԼուր

Գաղտնիք չէ, որ Արարատյան դաշտը գտնվում է աղետալի վիճակում, և դրա հիմնական պատճառը ձկնաբուծարաններն են: Նայելով Արարատյան դաշտում գտնվող ահռելի չափերի հասնող ձկնաբուծարաններին` տպավորություն է, որ դրանք ոչ թե ձկնաբուծարաններ, այլ լճեր են: Այսքանից հետո զարմանալի չէ, որ Արարատյան դաշտի հայանքների բնակիչները մնացել են առանց ջրի: 

«Ռանչպար համայնքի ձկնաբուծարաններից և ոչ մեկը չի պատկանում գյուղացիներին, նրանք այդտեղ աշխատում են որպես բանվորներ օրական 5000 դրամ աշխատավարձով,- ասաց Արարատի Օրհուս կենտրոնի համակարգող Հռիփսիմե Սարգսյանը,- բնակիչներից պարզեցինք, որ նրանք դեռևս ջրի խնդիր չունեն, քանի որ բոլորի տների մոտ տեղակայված են արտեզյան հորեր, և նրանք կարողանում են անխնա օգտվել ջրից: Սակայն գյուղացիները գիտակցում են, թե մի քանի տարի անց ինչ աղետալի վիճակ կարող է լինել, պարզապես նրանք չեն ուզում բարձրաձայնել, քանի որ դեռ խնդիր չունեն»:

Ռանչպար համայնքը դեռեւս ջրի խնդիրը չունի, սակայն նույնը չի կարելի ասել Արարատյան դաշտի այլ համայնքների մասին, որոնք տարիներ շարունակ իրենց օրվա ապրուստը վաստակել են՝  զբաղվելով հողագործությամբ: Այսօր կա շատ մեծ վտանգ, որ ջրի խնդիրը նրանց կկանգնեցնի հացի խնդրի առջև:



Ապրիլ 01, 2014 at 11:18


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր