Tert.am
Իրանն ու Հայաստանը սահմանային Նուրդուզ գոտում վայրի բնության միջազգային այգի կհիմնեն, հայտնել է իրանական «Արազ» ազատ տնտեսական գոտու ղեկավար Սադիգ Նաջաֆին:
Իրանական «ԻՌՆԱ» գործակալության համաձայն` նախագիծը կիրականացվի տարածաշրջանում վայրի բնության քարոզչության նպատակով:
«Նախագիծը կյանքի կկոչվի մոտ ապագայում: Հայաստանի ու Իրանի տարածքում հիմնված այգում կպահվեն բուսական ու կենդանական աշխարհի տեղական տեսակները», - ասել է Նաջաֆին:
Իրանի շրջակա միջավայրի պաշտպանության կազմակերպության ու «Արազ» ազատ տնտեսական գոտու ներկայացուցիչներն ուսումնասիրել են այգու տարածքը:
Մարտ 28, 2012 at 14:40