Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Գրանցվեք այստեղ, որպեսզի ստանաք թեժ էկոլոգիական տեղեկատվութուն

Ձեր անունը:
E-mail:

ԹԵԺ ԳԻԾԿենսաբազմազանություն

Փլուզում է գրանցվել Մոզրովի քարանձավում, Արջերի և Մագելի քարանձավներին սպառնում է նույն վտանգը

Collapse Recorded in Mozrov Cave, Bears and Magel Caves at Stake
11:13 Մարտ 14, 2012

ԷկոԼուր

Անտերությունից փլուզվել է Վայոց Ձորի մարզում գտնվող Մոզրովի քարանձավը` Հայաստանի բնության ամենաչքնաղ հուշարձաններից մեկը: Այս մասին «ԷկոԼուր»-ին ահազանգեց «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը:

Ահազանգը «Մեդիամաքս» գործակալության հետ զրույցում հերքեց ՀՀ մշակույթի նախարարության Պատմամշակութային հուշարձանների պահպանման գործակալության պետի տեղակալ Սամվել Մուսոյանը: «Մենք կապվել ենք տարածքային բաժնի հետ եւ պարզել ենք, որ նոր փլուզում տեղի չի ունեցել, իսկ շարունակական քարաթափումը բնական բնույթ է կրում»,- ասաց նա: Խնդրի առնչությամբ հայտարարություն տարածեց նաեւ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը, որը հաստատեց փլուզման փաստը: «Մարտի 13-ին, ժամը 12.35-ին Վայոց ձորի Գնիշիկի գյուղապետից տեղեկատվություն է ստացվել, որ «Մոզրովի» քարանձավում տեղի է ունեցել փլուզում: Քարանձավում` առաջին մուտքից 20մ հեռավորության վրա, փլուզվել է մոտ 50-70 խմ հողազանգված` մասնակի փակելով երկրորդ մուտքը: Զոհեր եւ տուժածներ չկան»,-ասված է նախարարության հաղորդագրության մեջ:

ՀՀ բնապահպանության նախարարության մամլո քարտուղար Հասմիկ Մկրտչյանը News.am կայքին տեղեկացրեց, որ քարանձավում փլուզման պատճառը տեղացած առատ ձյունն էր ու դրան հաջորդած հալոցքը:

Մոզրովի ճակատագրին կարող են արժանանալ նաեւ Արջերի և Մագելի քարանձավները, ահազանգում է  Երիտասարդ անձավագետների միության նախագահ Սարգիս Հովհաննիսյանը:

«Պետական հոգածության բացակայությունն այսօր սրիկայաբար փորձում են կոծկել Մշակույթի նախարարության պաշտոնյաները` հայտարարելով, թե Մոզրովի քարանձավում «նոր փլուզումներ չկան», սակայն հաջորդ նախադասությունում իսկ մատնում են իրենք իրենց, ասելով, թե «այդ փլուզումները բնական բնույթ են կրում»` մոռանալով ժամանակակից քարանձավապահպանման մեթոդների գոյության և այդ հարցի հանդեպ սեփական բացարձակ անտարբերության մասին:

Այսօր վտանգված են մնում նաև Արջերի և Մագելի քարանձավները: Թող Մոզրովի հետ կատարվածը դաս լինի բոլորիս համար»,- ասված է Սարգիս Հովհաննիսյանի հայտարարության մեջ:





Առնչվող նյութեր