Էկոտուրիզմի փառատոն՝ Վայոց ձորի Գոմք եւ Մարտիրոս համայնքներում (Լուսանկարներ)

Էկոտուրիզմի փառատոն՝ Վայոց ձորի Գոմք եւ Մարտիրոս համայնքներում (Լուսանկարներ)

ԷկոԼուր

Հունիսի 4-5 ը Վայոց ձորի մարզի Գոմք և Մարտիրոս համայնքներում տեղի ունեցավ էկոտուրիզմի փառատոն: Փառատոնի ընթացքում կազմակերպվեցին ճանաչողական արշավներ, մարզային հեծանվային առաջնություն, թռչնադիտարկում, վրանային գիշերակաց, ինչպես նաև այց  Մարտիրոսի Նզավ լեռ ու տեղի ժայռափոր եկեղեցի: Տեղի բնակիչները հնարավորություն ունեցան բացթյա  տաղավերներում կազմակերպել իրենց  կողմից պատրաստված սննդամթերքի, գինու և այլ իրերի ցուցահանդես-վաճառք:

Վայոց ձորի փոխմարզպետ Մելս Հարությունյանը Վայոց ձորի մարզպետ Հարություն Սարգսյանի անունից ողջունեց միջոցառման մասնակիցներին և ընդգծեց, որ Վայոց ձորի բնությունը և մշակութային հուշարձանները շատ լավ հենք են, որ տուրիզմը լավ զարգացում ունենա մարզում, ինչի շնորհիվ կլուծվեն մի շարք հարցեր:

Գոմքի համայնքապետ Մխիթար Հովհաննիսյանը նշեց, որ միջոցառումը անասնաբուծությամբ, մեղվաբուծությամբ  զբաղվող համայնքին կօգնի զարգացնել գյուղատնտեսությունը և ունենալ շուկաներ, որը գյուղատնտեսության մեջ կարևոր հարցերից մեկն է:

Միջոցառման կազմակերպիչ «Ջերմուկի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Վազգեն Գալստյանի համաձայն՝ փառատոնի 1-ին արդյունքն այն է, որ Գոմք գյուղն ունեցավ  փոքր ի շատե բարվոք ճանապարհ, որը որոշակիորեն բարեկարգվել է փառատոնին նախորդող օրերին:

Փառատոնի 2 օրերի և դրան նախորդող 3 օրերի ընթացքում Գոմքի սննդամթերքով սնվել է շուրջ 370 մարդ, որի համար ծախսվել է շուրջ 480 000 ՀՀ դրամ: Ցուցահանդես վաճառքի ժամանակ վաճառվել է 137 000 դրամի գյուղատնտեսական արտադրանք, ինչը մոտ 100 բնակիչ ունեցող գյուղի համար 5 օրվա կտրվածքով զգալի դրամական հոսք է: 12 արշավախումբ և 7 տուրիստական կազմակերպությունների ղեկավարներ անձամբ ծանոթացել են Գոմք համայնքի զբոսաշրջային հնարավորություններին՝ համայնքի հետ հետագա համագործակցություն ձևավորելու մտայնությամբ:

Էկոտուրիզմի փառատոնը կազմակերպել էին «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» և «Ջերմուկի զարգացման կենտրոն» հասարակական կազմակերպությունները:

 
 
 
 
 

Հունիս 07, 2016 at 13:42


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր