ԹԵԺ ԳԻԾ › Կենսաբազմազանություն ›
Ղրիմում արտակարգ միջոցառումներ են ձեռնարկվում հազարավոր թռչունների փրկության համար

Ալենա Իվանիչենկո, www.1tv.ru
Ղրիմում արտակարգ միջոցառումներ են ձեռնարկվում հազարավոր թռչունների փրկության համար: Ամեն տարի թռչունները գալիս են թերակղզի, որպեսզի ձմեռեն: Սակայն այս անգամ այստեղ նրանց դիմավորեցին սառնամանիքները: Փետրավորները ոչ միայն սառելու վտանգի տակ են, այլեւ սովից սատկելու: Մանրաձուկը, որով սնվում են, մնացել է սառույցի տակ:
Սառցե անապատի վրա աղմկում են ճայերը: Սպիտակի վրա սեւ կետերով լավ երեւում են մրսող բադերը: Նրանք` բոլորը, կենդանի են միայն մարդկանց շնորհիվ: 20 աստիճան ցրտին Եւպատորիայի առափնյա փողոցներում մարդիկ քայլում են հացը ձեռքներին:
«Կարապները մրսում են: Կարծում էինք, մեզ մոտ նրանց համար լավ կլինի, բայց ավելի լավ կլիներ, ետե նրանք մեզ մոտ կանգ չառնեին»,- ասում է տեղի բնակչուհի Մարգարիտա Բազելեվան:
Ավելացրեք ձեր մեկնաբանությունը