Միասին թռչուններին Եվրոպայից ճանապարհենք Աֆրիկա, մեկնարկում է Եվրոթռչնադիտարկումը

Միասին թռչուններին Եվրոպայից ճանապարհենք Աֆրիկա, մեկնարկում է Եվրոթռչնադիտարկումը

ԷկոԼուր

Հոկտեմբերի 4-ին և 5-ին կանցկացվի Եվրոթռչնադիտարկումը:

Այս մասին ԷկոԼուրին տեղեկացրեց Հայաստանի Թռչունների Պահպանման Միությունը:

Գալիք մի քանի շաբաթների ընթացքում միլիոնավոր թռչուններ պատրաստվում են լքել Եվրոպան` չվելով դեպի Աֆրիկա` այնտեղ ձմեռելու համար: BirdLife International-ի ներկայացուցիչ հանդիսացող կազմակերպությունները ամբողջ Եվրոպայից հրավիրում են մարդկանց օգտվել այս հնարավորությունից և 2014թ. հոկտեմբերի 4-ին և 5-ին բացահայտել թռչունների միգրացիայի զարմանահրաշ աշխարհը:

Հայաստանում Եվրոթռչնադիտարկում 2014-ը իրականացվելու է Հայաստանի Թռչունների Պահպանման Միության կողմից, որը կոչ է անում բոլոր ցանկացողներին միանալ համաեվրոպական թռչնադիտարկմանը և ներգրավել հնարավորինս շատ մասնակիցների:

Հայաստանյան Եվրոթռչնադիտարկմանը միանալու համար պետք է գրանցվել` ուղարկելով ձեր տվյալները [email protected] էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել հետևյալ (+374 10 20 87 25) հեռախոսահամարով մինչև  Սեպտեմբերի 30-ը:

2014թ. Եվրոթռչնադիտարկման նպատակն է՝ բարձրացնել հասարակության լայն զանգվածների իրազեկվածության մակարդակը թռչունների զարմանահրաշ միգրացիայի մասին և չվող թռչունների կարևորությունը բնադրավայրերում, չուի ճանապարհին և ձմեռման տարածքներում ինչպես Միջերկրականի ավազանում, այնպես էլ Աֆրիկայում:

Չվող թռչունների մեծամասնությունը գտնվում է վտանգի տակ, քանի որ իրենց  կերակրման, ձմեռելու տարածքներում և միգրացիայի ժամանակ կանգառելու վայրերում տեղի են ունենում  կլիմայական և կենսամիջավայրերի  փոփոխություններ: Չվող թռչունների համար կենսականորեն կարևոր է պահպանել`

  • նրանց կերակրման տարածքները,
  •  միգրացիայի ճանապարհին կանգառելու վայրերը,
  •  ձմեռման վայրերում հարմարավետ  կենսամիջավայրը:

Այս տարի Եվրոթռչնադիտարկումն անցկացվելու է 35-րդ անգամ:

Եվրոթռչնադիտարկումը ամենամյա թռչնադիտարկման միջոցառում է, որն ընդգրկում է տարբեր երկրներում կազմակերպված միջոցառումները: Դիտարկումների վայրերում, թռչունների և մասնակիցների քանակը հաշվառվում և զեկուցվում է ազգային գրասենյակներից Եվրոպական գրասենյակ: Նախորդ տարի 34 երկրներից Եվրոթռչնադիտարկմանը մասնակցել է մոտ 65.000 մարդ և այդ 2 հանգստյան օրերի  ընթացքում դիտարկվել է ավելի քան 4 մլն  թռչուն:

Սեպտեմբեր 29, 2014 at 17:06


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր