Կանաչների կուսակցության նախագահ` Երևանը դարձնում են Հայաստանն ուտող հրեշ

Կանաչների կուսակցության նախագահ` Երևանը դարձնում են Հայաստանն ուտող հրեշ

ԷկոԼուր

Կանաչների կուսակցության նախագահ Արմենակ Դովլաթյանը խիստ անհանգստացած է, որ Սեւանի շրջակայքի ալպիական արոտավայրերը կորցնում են ճիմահողը, եւ դա լուրջ վտանգ է պարունակում: Facebook սոցիալական ցանում նրա տարածած հաղորդագրության մեջ նա գրում է. «Քաղաքապետարանի դիմացի և քաղաքի այլ վայրերի այգիներում վերջերս, կանաչ տարածքը ճմապատում են: Ճիմերը բերվում են Սևանի շրջակա ալպիական մարգագետիններից: Տրակտորին կցված սարքը 4-5սմ խորությամբ կրտում է բուսական շերտը, որը բարձում են ու բերում Երևան: Նախ` ալպիական արոտավայրերը շատ դժվարությամբ են վերականգնվում, իսկ բուսածածկից զրկված մակերեսներն արագ ջրատվելու, քամահարվելու են, ու մնան բաց ժայռերը, երկրորդ` այդքան բարակ շերտով ճիմերը Երևանի պայմաններում չեն դիմանալու, եթե օրը 2-3 անգամ չջրեն ու հնձեն և այլն: Երաշխավորված է, որ աշնանն այդտեղ նույն անապատն է լինելու, ինչ անցած տարի էր, այն տարբերությամբ, որ Սևանի լեռներում նույն չափի նոր անապատ է ստեղծվելու: Սրանք այգու տարածքը պարզապես պետք է փորեին ու սերմ ցանեին կամ էլ օրը 1-2 անգամ ջրեին կանաչ տարածքը, բայց տարիներով այգին չեն ջրվում: Սրանք ահռելի ծախսեր են անում կամ փող են լվանում` մեծ վնաս հասցնելով Սևանի ջրահավաք ավազանին: Հակառակը` պետք Սևանը շրջափակող լեռները կանաչապատել, մշտադալար ծառեր, կաղնի, բոխի և այլն տնկել: Երևանը դարձնում են Հայաստանն ուտող հրեշ»:

Մեր կողմից նշենք, որ մոտ երկու շաբաթ առաջ «ԷկոԼուր»-ի աշխատանքային խումբը լուսանկարեց մի բեռնատար, որը տեղափոխում էր մոտ 200 քմ ճիմահող Սեւանի ափում կառուցվող ամառանոցներից մեկը: Ամենացածր արժեքով, այդ քանկությամբ ճիմահողը կարժենար մի քանի հազար դոլլար, իհարկե, այն դեպքում, եթե ճիմահողի համար վճարեին:

Հուլիս 04, 2012 at 17:20


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր