Ինչպես է Ռուսաստանի նախագահը բնության հատուկ պահպանվող տարածքներում լուծելու հասարակական կազմակերպությունների եւ պետական մարմինների միջեւ կոնֆլիկտը

Ինչպես է Ռուսաստանի նախագահը բնության հատուկ պահպանվող տարածքներում լուծելու հասարակական կազմակերպությունների եւ պետական մարմինների միջեւ կոնֆլիկտը

ԷկոԼուր

Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինը  ստորագրել է «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Դաշնային օրենքի 5-րդ եւ 10-րդ հոդվածներում փոփոխություն անելու մասին» Դաշնային օրենքը եւ Ռուսաստանի Դաշնության այլ օրենսդրական ակտեր»:

Դաշնային օրենքն ընդունվել է Պետական Դումայի կողմից նոյեմբերի 12-ին եւ հավանության է արժանացել Դաշնության Խորհրդի կողմից 2014թ-ի նոյեմբերի 19-ին:

Պարզվում է, որ, նոր օրենքի համաձայն,  Ռուսաստանի պետական իշխանության մարմինները  եւ տեղական ինքնակառավարման մարմինները, բնության հատուկ պահպանվող տարածքներում բնապահպանական միջոցառումներ անցկացնելիս, պարտավոր են հաշվի առնել այն քաղաքացիների կամ ոչ առեւտարյին կազմակերպությունների առաջարկությունները, որոնք այդ տարածքներում բնապահպանական գործունեություն են իրականացնում:  Եթե պաշտոնյանները խոչընդոտեն քաղաքացիների, հասարակական միավորումների եւ ոչ առեւտարյին կազմակերպությունների իրավունքների իրականացմանը, ապա նրանք հաստատված կարգով պատասխանատվության կենթարկվեն:

Թե ինչ նպատակով է ընդունվել այս օրենքը, հասկանալի չէ հատկապես այն լույսի ներքո, որ շատ հասարակական կազմակերպություններ, այդ թվում եւ «կանաչ», հայտարարվել են օտարերկրյա գործակալներ: Իսկ «Экологическая Вахта по Северному Кавказу» հասարակական կազմակերպությունը լուծարվեց Ռուսաստանի Ադիգեայի հանրապետության Գերագույն դատարանի 2014թ-ի հոկտեմբերի 24-ի որոշմամբ:

Հիշեցնենք, որ հենց «Экологическая Вахта по Северному Кавказу» կազմակերպությունն էր բացահայտել Սոչիում Օլիմպիադա 2014-ի նախապատրաստման բնապահպանական խախտումները: Կեղծ մեղադրանք առաջադրվեց  եւ բանտարկվեց կազմակերպության խորհրդի անդամ Եվգենի Վիտիշկոն, քրեական գործ հարուցվեց կազմակերպության համակարգող Անդրեյ Ռուդոմախի նկատմամբ: Իսկ ակտիվիստ Սուրեն Ղազարյանը դարձավ քաղաքական միգրանտ այն բանից հետո, երբ 7 օր բանտախցում  նախնական կալանքի  տակ մնաց այն բանի համար, որ մասնակցել էր անտառային տարածքների կառուցապատման  վերաբերյալ հասարակական քննությանը եւ լուսանկարել էր Պուտինի պալատը, Ռուս ուղղափառ եկեղեցու պատրիարքի ամառանոցը, Կրասնոդար երկրամասի նահանգապետ Ալեքսանդր Տկաչյովի ամառանոցը:

Դեկտեմբեր 01, 2014 at 13:47


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր