Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Գրանցվեք այստեղ, որպեսզի ստանաք թեժ էկոլոգիական տեղեկատվութուն

Ձեր անունը:
E-mail:

ԹԵԺ ԳԻԾԿենսաբազմազանություն

Էկոտուրիզմով էլ նույնիսկ արգելոցից են ուզում փող քամել Անբարո բիզնես

Immoral Business: Squeezing Money from Reserve through Ecotourism
14:45 Հուլիս 26, 2012

Արթուր Հովհաննիսյան, Հայացք

Մի խումբ բնապահպաններ հուլիսի 18-ին ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանի հետ այցելել են Խոսրովի արգելոց, որտեղ դեպի Հավուցթառ տանող գրունտային ճանապարհի ընդլայնման շուրջ առաջացել է լուրջ անհանգստություն: Չնայած «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրեն Վորոնցով Բարսեղյանը հավաստիացրել է, որ ճանապարհն ընդլայնվել է, որպեսզի հրդեհի դեպքում հրշեջ մեքենաները կարողանան անարգել անցնել, սակայն բնապահպանները համոզված են, որ ճանապարհի ընդլայնումը նպաստելու է արգելոցում տուրիզմի զարգացմանը, ինչն ընդհանրապես անթույլատրելի է և վտանգում է ազգային արժեք հանդիսացող այդ արգելոցում առկա կենսաբազմազանությանը:

«Ելակետ» ակումբը «Ի՞նչ է կատավում Խոսրովի արգելոցում» թեմայի շուրջ երեկ լրագրողների հետ հանդիպման էր հրավիրել «Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ, բնապահպան Կարինե Դանիելյանին, Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանին, բնապահպանական հարցերի մեկնաբան-լրագրող Գալուստ Նանյանին և քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանին:

- Խոսրովի արգելոցը բնական հուշարձան է Հայաստանի համար: Այդ տարածքում, ինչպես փաստեցին մեր մասնագետները, 23 տեսակի գիշատիչ թռչուններ կան, որոնցից արդեն 3-4-ը գրանցվում են միջազգային Կարմիր գրքում,- ասաց Ս. Ադամյանը և, բուսաբաններին հղում անելով, հավելեց, որ արգելոցում կան նաև ինչպես Հայաստանի, այնպես էլ միջազգային Կարմիր գրքում գրանցված բուսատեսակներ:

Ընդհանուր առմամբ, շուրջ 1800 բուսատեսակ ունեցող հիշյալ արգելոցը, ըստ նշված դաշինքի համակարգողի, որպես բնության հուշարձան, շատ հետաքրքիր տարածք է նաև Եվրոպայի և աշխարհի մասշտաբով: 
Ըստ դաշինքի համակարգողի` իրենց տեսակետը Խոսրովի արգելոցում էկոտուրիզմն ընդհանրապես արգելելն է:

- Երբ այնտեղ խոսեցինք այն մասին, թե ինչպես պետք է էկոտուրիզմը զարգանա, մեր մասնագետներն ասացին, որ ճիշտ կլինի` տուրիզմը հանել Խոսրովի արգելոցից: Որովհետև սա մի տարածք է, որը եզակի է Հայաստանի և աշխարհի համար: 



Առնչվող նյութեր