2013 թ-ին ՀՀ բնապահպանության նախարարությունն իրականացրել է 29 ծրագիր՝ ծախսելով 2,4 միլիարդ դրամ

2013 թ-ին ՀՀ բնապահպանության նախարարությունն իրականացրել է 29 ծրագիր՝ ծախսելով 2,4 միլիարդ դրամ

ԷկոԼուր

2013 թ-ին ՀՀ բնապահպանության նախարարությունն իրականացրել է 29 ծրագիր՝ ապահովելով 97 տոկոս կատարողական եւ ծախսելով 2,4 միլիարդ դրամ: Այս մասին մայիսի 31-ին տեղի ունեցած ՀՀ Ազգային ժողովի գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ժամանակ տեղեկացրել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը:

ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը նշել է, որ օդի աղտոտման դեմ պայքարի ծրագրերին ուղղվել է շուրջ 129,4 միլիոն դրամ՝ 100 տոկոսով կատարելով տարեկան ծրագիրը, իսկ կենսաբազմազանության եւ բնության պաշտպանության դասի ծրագրերին՝ 3,1 միլիարդ դրամ՝ ապահովելով 102,1 տոկոս կատարողական: Շրջակա միջավայրի պաշտպանության ծրագրի ծախսերը կազմել են նախատեսված 1,3 միլիարդի 95 տոկոսը:

Մայիս 31, 2014 at 18:12


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր