ԷկոԼուր
4 խորհրդատու կազմակերպություն «Սյունիքի մարզում կենսոլորտային տարածքի ստեղծում» ծրագրի իրականացման համար տեխնիկական և ֆինանսական առաջարկություններ է ներկայացրել ՀՀ բնապահպանության նախարարության մրցութային հանձնաժողով։ Ինչպես նշված է «ՀՀ բնապահպանության նախարարության 2014 թվականի գործունեության հիմնական արդյունքների հաշվետվություն» փաստաթղթում, մրցութային հանձնաժողովի կողմից այդ առաջարկությունները ուսումնասիրվել են ու գնահատման արդյունքները ներկայացվել են Գերմանական զարգացման բանկ (KfW)։ Ներկայումս առաջարկությունները գտնվում են KfW բանկում՝ քննարկման փուլում։
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզում 2013թ-ի վերջին ստեղծվեց «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ը, որի մեջ միավորվեցին Սյունքիում գտնվող մի շարք բնության հատուկ պահպանվող տարածքներ՝ «Շիկահող» պետական արգելոցը, «Արևիկ» ազգային պարկը, «Սոսու պուրակ», «Զանգեզուր», «Խուստուփ», «Բողաքար» և «Սև լիճ» պետական արգելավայրերը։ Կենսոլորտային համալիրի ստեղծմամբ այս բոլոր բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումը իրականացվում է մեկ մարմնի կողմից։ Կենսոլորտային համալիրի ստեղծման համար KfW բանկը տրամադրել 8․2 միլիոն եվրո։
2014թ-ին «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ Էկոտուրզմի զարգացման նպատակով մշակվել է 6 երթուղի։
Հունվար 12, 2015 at 13:56