Բնապահպանության նախարարությունը պատրաստվում է Կենսաբազմազանության միջազգային օրվան

Բնապահպանության նախարարությունը պատրաստվում է Կենսաբազմազանության միջազգային օրվան

 ԷկոԼուր

ՀՀ բնապահպանության նախարարությունը մայիսի 22-ին Կենսաբազմազանության միջազգային օրվա կապակցությամբ իրականացնելու է մի շարք միջոցառումներ: Այս մասին տեղեկացնում է նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մասնավորապես, տեղի են ունենալու հետեւյալ միջոցառումները.

ՀՀ ԲՆ Հայաստանի բնության պետական թանգարանում «WWF-Հայաստան»-ը կներկայացնի Հայաստանի բնության հատուկ պահպանվող տարածքներում լուսանկարված կենդանիների նկարների ցուցահանդես և կանցկացնի «Արջի վերադարձը բնություն» վերնագրով ֆիլմի դիտում/ք. Երևան, Ժամը 11:00/

Ռամսարի կոնվենցիայի հայաստանյան ներկայացուցիչները Մխիթար Սեբաստացու անվան կրթահամալիրում կցուցադրեն «Մեծ թռիչք» ֆիլմը: Միջոցառմանը ՀՀ ԲՆ կենսաբազմազանության քաղաքականության բաժնի աշխատակիցները բաց դաս կանցկացնեն Հայաստանի կենսաբազմազանության պահպանման թեմայով /ք. Երևան, ժամը 13:00, Մ.Սեբաստացու անվան կրթահամալիր/:

 «Peoplemeter» մամուլի ակումբում Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը և ՀՀ ԲՆ կենսառեսուրսների կառավարման գործակալության պետ Արտաշես Զիրոյանը կհանդիպեն  ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ: Թեման՝ «Կլիմայի փոփոխության խնդիրների լուծման էկոհամակարգային մոտեցումը»: Կցուցադրվի «Ախուրյան գետի վերին հոսանքի հին հունի ջրաճահճային տարածքի էկոհամակարգի վերականգնում» /15 րոպ/ տեսաֆիլմը /ք. Երևան 22.05.2014թ Ժամը 12:00, «Երևան» հյուրանոց/:

«Խոսրովի անտառ» պետական արգելոցում նախատեսվում է  հանդիպում Վեդի քաղաքի և հարակից համայնքների դպրոցների 8-10-րդ դասարանների աշակերտների հետ, որի ընթացքում աշակերտներին կծանոթացնեն «Խոսրովի անտառ» պետական արգելոցի կենսաբազմազանությանը / ք.Վեդի/:

 «Սևան» ազգային պարկի այցելուների կենտրոնում կանցկացվի «Ծառ տնկիր», «Կարինի տնկարան», «Ագահության մոլուցք», «Սևան լույսի թևեր» ֆիլմերի դիտում:

 «Դիլիջան» ազգային պարկի գիտական բաժնի աշխատակիցները կհանդիպեն Դիլիջան քաղաքի թիվ 1 ավագ դպրոցի 9-րդ, 10-րդ դասարանների աշակերտների հետ: Աշակերտներին կմատուցվի  ազգային պարկի կենսաբազմազանության վերաբերյալ տեղեկատվություն / ք.Դիլիջան/:

Մայիս 21, 2014 at 19:20


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր