Բնապահպանության նախարարության անակնկալը Խոսրովի արգելոցի տնօրենի մրցույթում

Բնապահպանության նախարարության անակնկալը Խոսրովի արգելոցի տնօրենի մրցույթում

ԷկոԼուր

Ի հակառակ սեփական խոստման` Բնապահպանության նախարարությունը թույլ չտվեց հասարակայնության ներկայացուցիչներին ներկա գտնվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի ընտրության մրցույթին: Հիշեցնենք, որ մրցույթին հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության մասին  Էկոլոգիական հասարակական դաշինքի համակարգող Սիլվա Ադամյանի դիմումին ի պատասխան նախարարությունը պաշտոնապես պատասխանեց. «Հայտնում ենք, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը պատրաստակամ է ապահովելու մրցույթին հետևելու հանրության ցանկությունը»: Անակնկալն այն է, որ հասարակայնության եւ մամուլի ներկայացուցիչներին մրցույթին ներկա գտնվել թույլ տալու փոխարեն նախարարությունը կազմակերպեց տեխնիկական խոտաններով Life stream: Մրցույթին թույլ չտրվեց մասնակցել ոչ միայն ակտիվիստներին ու մամուլին, այլեւ WWF-Հայաստանին, Կովկասի բնության հիմնադրամին (CNF)` այսինքն այն կազմակերպություններին, որոնց միջոցով Խոսրովի արգելոցը միլիոնների հասնող ներդրումներ է ստացել իր գործունեության բարելավման համար:

Հիշեցնենք, որ Բնապահպանության նախարարության հարաբերությունները միջազգային հիմնադրամների հետ վատացան այն բանից հետո, երբ Խոսրովի արգելոցի տնօրենի ընտրության առաջին մրցույթին տնօրենի պաշտոնում ընտրվեց Գաբրիել Պողոսյանը, որի թեկնածության դեմ էին հանդես գալիս հասարակայնությունն ու հիմնադրամները:

Մարտ 15, 2013 at 17:35


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր