

ԷկոԼուր
Այս տարի սպանված գայլերի թիվն ավելացել է: ՀՀ կառավարությունը 2011թ. փետրվարի 10-ի «Գայլերի թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականցման կարգը հաստատելու մասին» որոշմամբ եթե 2011 թվականին թույլատրվել էր սպանել 100 գայլ, ապա 2012թ. այդ թիվը կրկնապատկվել է` հասնելով 200-ի: Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահպանության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը, 2012թ սպանված գայլերի մորթիների ընդունումն ավարտվել է: ՀՀ բնապահպանության նախարարությունը 2011թ. ընթացքում որսված 95 գայլերի մորթիները եւ 2012թ. ընթացքում որսված 179 գայլերի մորթիները տրամադրել է ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնին՝ գիտական հավաքածուները համալրելու և ուսումանիրություններ կատարելու նպատակով: Յուրաքանչյուր սպանված գայլի մորթու դիմաց պետությունը վճարել է 100 հազար դրամ:
Դեկտեմբեր 14, 2012 at 14:36
