ԷկոԼուր
«Քարերի սիմֆոնիա» բնության հուշարձանի հարևանությամբ փայտե տաղավարներ տեղադրողը նույնն անձն է, ով երկար ժամանակ գումար էր վերցնում Ազատի կիրճ այցելողներից:
Ստորև ներկայացնում ենք 2011թ-ին բնապահպան ակտիվիստների նկարահանած տեսանյութը, որտեղ այդ անձը`Հրանտ Համբարձումյանը, թույլ չի տալիս բնապահպան ակտիվիստներին սնունդ տանել իրենց հետ Ազատի կիրճ և պահանջում է վճարել մուտքի համար: Նույն անձը սույն թվականի փետրվարի 22-ին բացատրություններ է տալիս ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանին, թե ինչ նպատակով է տաղավարներ տեղադրել: Մանրամասները «Արմենպրես»-ի տեսանյութում են:
Գառնու «Քարերի սիմֆոնիա» հուշարձան տանող ճանապարհով անցնելու համար պետք է վճարել 2000 դրամ
Փետրվար 23, 2018 at 12:35