Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Գրանցվեք այստեղ, որպեսզի ստանաք թեժ էկոլոգիական տեղեկատվութուն

Ձեր անունը:
E-mail:

ԹԵԺ ԳԻԾԿենսաբազմազանություն

«Փրկենք գայլերին» խումբը Բնապահպանության նախարարությունից պահանջում է անհապաղ դադարեցնել գայլերի սպանդը

"Save the Wolves' Group to Demand from Ministry of Nature Protection to Stop Killing Wolves
17:50 Հունիս 13, 2012

ԷկոԼուր

Facebook սոցիալական ցանցում ստեղծվել է «Փրկենք գայլերին» խումբը, որը զբաղվելու է Հայաստանում գայլերի պահպանության հարցերով: Ինչպես «ԷկոԼուր»-ին տեղեկացրեց «Փրկենք գայլերին» խմբի անդամ, «Թռչնասերների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Սիլվա Ադամյանը, գայլերի պաշտպանները դիմում են Բնապահպանության նախարարությանը` պահանջելով  անհապաղ դադարեցնել գայլերի սպանդը: Նախարարությանն ուղղված «Փրկենք գայլերին» խմբի հայտարարության մեջ նշված է. «Արդեն երկու տարի է, ինչ Բնապահպանության նախարարությունը սկսել է գայլերի անխնա ոչնչացումը Հայաստանի տարածքում` վճարելով մի գայլի համար 100 000 դրամ: Մենք չենք կարող հանգիստ դիտել, թե ինչպես մարդ-բարբարոս արարածը ոչնչացնում է բնության զավակներին: Մեր բազմաթիվ կոչերը, հեռուստահաղորդումնեը չփոխեցին Բանպահպանության նախարարության դիրքորոշումը: Հեռուստաընկերություններն իսկական արշավ են սկսել գայլերի դեմ` ցուցադրելով հանրությանը, մասնավորապես երեխաներին դաժան կադրեր, որոնք ակնհայտ կունենան իրենց բացասական ազդեցությունը մարդկանց հոգեբանության վրա: Մենք`«Փրկենք գայլերին» խմբի անդամներս, պահանջում ենք`

· անհապաղ դադարեցնել գայլերի սպանդը

· անցկացնել լուրջ գիտական հետազոտություններ, որոնք կբացահայտեն գայլերի պոպուլիացիայի խնդիրները Հայաստանում

· որսորդական շրջանում տալ թույլտվություններ գայլերի չափավոր որսի համար, որը կկարգավորի գայլերի քանակը

· ստեղծել արհեստական կերակրային բազա գայլերի համար, որը հնարավորություն կտա պոպուլիացիային որս կատարել վայրի կենդանիների վրա

· անցկացնել լուրջ միջոցառումներ գյուղերում, որոնք կպաշտպանեն անասնագոմերը գայլերի հարձակումներից:

Հակառակ դեպքում մենք կարժանանանք մի շարք եվրոպական պետությունների ճակատագրին, որտեղ անխնա ոչնչացման պատճառով գայլերն անհետացած տեսակ են»:


Մեկնաբանություններ: (1)

  • Gayane | 15:26 Հունիս 20, 2012:
    inch asem chgitem joxovurd jan es uxaki zarmanum em dzer vra dzez inch ka duk gone texyak ek vor xexch gyuxacu tarineri charcharank@ mi kani ropeum kam jamum jurn e @nknum u da irenc miak aprusti mijocn e isk duk prkenk prkenk dzezanic mi kani hogu vor vnasen nor ktoxnek ed akcian che?mardik sarsapi mej en aprum isk inch mnum e dzer arajarkac cragrin vor porcen pashtpanel ev ayln da hnaravor che drank anhaskacox eakner en inchi en asum ''anasun''nranc demn arnel hnaravor che

Ավելացրեք ձեր մեկնաբանությունը

Անուն *:
E-mail *:
Մեկնաբանություն *:
Վավերացում *:
CAPTCHA
 

Առնչվող նյութեր