Միջազգային կազմակերպությունները կշարունակե՞ն, թե՞ կդադարեցնեն Խոսրովի արգելոցի ծրագրերի ֆինանսավորումը

Միջազգային կազմակերպությունները կշարունակե՞ն, թե՞ կդադարեցնեն Խոսրովի արգելոցի ծրագրերի ֆինանսավորումը

ԷկոԼուր

«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տնօրենի պաշտոնի համար անցկացվող մրցույթի շուրջ աղմուկը մեծանում է նոր մանրամասներով: Խոսքն այն մասին է, որ նոյեմբերի 20-ին` տնօրենի մրցույթի նախօրեին, Էկոլոգիական հասարակական դաշինքը (մոտ 50 կազմակերպություն) պաշտոնական նամակով դիմեց Բնապահպանության նախարարություն` պահանջելով հրապարակել թեկնածուների կենսագրությունները: Բանն այն է, որ խոսակցություններ կան, որ թեկնածու Գաբրիել Պողոսյանը մասնագիտական համապատասխան կրթություն եւ պատրաստվածություն չունի: Հասարակայնությանը նաեւ անհանգստացնում են այն լուրերը, որ նա կապեր ունի որսագողերի հետ: Ցավոք, Դաշինքի դիմումին նախարարությունը չարձագանքեց, եւ Գաբրիել Պողոսյանի կենսագրությունը մնաց գաղտնիք հասարակայնության համար: Մամուլին հասանելի դարձան միայն որոշ տեղեկություններ, որոնց մասին նոյեմբերի 23-ի մրցույթի ժամանակ հայտնեց հենց Գաբրել Պողոսյանը: «Ես ավարտել եմ Ռոստովի պետական համալսարանի ինստիտուտը»,- ասաց Գ. Պողոսյանը:  

Դաշինքը դիմել է նաեւ բնապահպանական միջազգային հիմնադրամներ CNF-ին եւ WWF-ին, որոնք աջակցություն են ցուցաբերում Խոսրովի արգելոցին: Նրանք նույնպես իրենց անհանգստությունն են հայտնել վերջին իրադարձությունների կապակցությամբ: Հարց է մնում` արդյոք միջազգային կազմակերպությունները կշարունակեն, թե կդադարեցնեն Խոսրովի արգելոցի ծրագրերի ֆինանսավորումը` հաշվի առնելով ստեղծված իրավիճակը:

Նոյեմբեր 26, 2012 at 12:14


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր