Երեւանի քաղաքապետարանը կկանաչապատի Բուսաբանական այգին եւ Ծիծեռնակաբերդի լանջը

Երեւանի քաղաքապետարանը կկանաչապատի Բուսաբանական այգին եւ Ծիծեռնակաբերդի լանջը

ԷկոԼուր

Երեւանի քաղաքապետարանը կկանաչապատի Բուսաբանական այգին եւ Ծիծեռնակաբերդի լանջը: Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է պատասխանատուներին գարնանային ծառատունկերի և շաբաթօրյակների շրջանակում մշտական ուշադրության կենտրոնում պահել այս տարածքները:  «Իհարկե, նշածս այս երկու տարածքները Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ չեն, ինչը, սակայն, չի նշանակում, որ մենք այդտեղ անելիք չունենք: Ասել եմ ու կասեմ, այն, ինչը վերաբերում է Երևանին, անկախ դրա պատկանելությունից, պետք է լինի նաև մեր հոգածության տակ: Ըստ այդմ, համագործակցելով Թանգարան-ինստիտուտի և Բուսաբանական այգու տնօրինությունների հետ, հնարավորին աջակցեք տվյալ տարածքների կանաչապատմանն ու խնամքին», - նշել է Տարոն Մարգարյանը:  Քաղաքապետը պատասխանատուներին հանձնարարել է նաև բարեկարգման աշխատանքներ տանել Հաղթանակ և Օղակաձև զբոսայգիներում: Կանաչապատման գործընթացի շրջանակում հանձնարարվել է ոռոգման սեզոնին ընդառաջ նաև ցանցի վերանորոգման նախապատրաստական աշխատանքներ տանել:Այս մասին հայտնում է Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մարտ 16, 2016 at 17:08


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր