

ԷկոԼուր
Մայիսի 13-ին կանաչ ակտիվիստները Մաշտոցի այգում տոնեցին իրենց հաղթանակը: Հրավիրեցին բոլոր նրանց, ովքեր անտարբեր չէին այգու ճակատագրի նկատմամբ, բաժանեցին բացիկներ: Բացիկի վրա 3 ամսում տեղի ունեցած իրադարձությունների լուսանկարներն էին եւ մի կտոր քար: Դա խորհրդանիշն է այն բանի, որ այգին չբետոնապատվեց, իսկ կրպակներն ապամոնտաժվեցին: Ցուցադրեցին այդ 3 ամիսների մասին պատմող ֆիլմ: Երգեցին, ելույթներ ունեցան: Իսկ ցեռվից այդ ամենին հետեւցին ոստիկանները, ովքեր նույնպես այգում 3 ամիս անցկացրին բայց ոչ իրենց կամքով, այլ` հրամանով:
Ուրախության մեջ անգամ այգու պաշտպանները չմոռացան իրենց պահանջները.
- հանրային գոտում կրպակների տեղադրման մասին քաղաքապետարանի որոշումը ճանաչել անօրինական
- պատասխանատու ճանաչել նրանց, ովքեր այգու պաշտպանների նկատմամբ ճնշում են գործադրել
- պարզել, թե ում միջոցներով տեղադրվեցին, ապա ապամոնտաժվեցին կրպակները
- եւ վերջապես, այգու վերակառուցման ծրագիրը համաձայնեցնել այգին պաշտպանողների եւ պահպանողների հետ:
«Մենք 3 ամիս ասում էինք` այգին մերն է: Իսկ հիմա ասում ենք` այգին բոլորինն է»,- հայտարարեցին ակտիվիստները:
Մայիս 15, 2012 at 13:14
