

ԷկոԼուր
«Դալմայի այգիներում սատկում են վայրի կենդանիները, խնդրում եմ, խորհուրդ տվեք, ու՞մ դիմեմ, ի՞նչ անեմ»,- «ԷկոԼուր»-ին ահազանգում է «Դալմա-Սոնա» հիմնադրամի նախագահ Ռուզան Ղազարյանը: «Հարկավոր է շուտափույթ ձեռք առնել միջոցներ: Միգուցե, այս դժբախտը վերջինը չէ, եւ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող Դալմայի այգիներում էլի կան, որոնք ամենայն հավանականությամբ կեր չգտնելու ու ցրտի պատճառով բախտակիցը կդառնան այս խեղճ աղվեսին»,- ասում է Ռուզան Ղազարյանը:
Հիշեցնենք, որ Դալմայի այգիների հարուստ կենսաբազմազանությունը ոչնչացվում է Երեւանի քաղաքապետարանի թեթեւ ձեռքով, որը որերորդ տարին է` օրենքների խախտմամբ մաս-մաս վաճառում է այգու տարածքները անհատ ձեռներեցների` շինարարության համար:
Փետրվար 16, 2012 at 14:33


