

ԷկոԼուր
Մաշտոցի այգին պաշտպանող ակտիվիստները Երեւանի քաղաքապետ Տարոն Մրագարյանի համար պատրաստել էին սիմվոլիկ նվեր: Այն ՀՀ Սահմանադրությունն էր: Նվերը պատահական չէ: Սահմանադրության 105-րդ հոդվածում սահմանված է համայնքի սեփականության նկատմամբ պարտավորությունները եւ իրավունքները: Մայիսի 4-ին` ակցիայի շրջանակներում Սահմանադրության օրինակը հանձնվեց քաղաքապետին:
Հիշեցնենք, որ մայիսի 1-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելեց Մաշտոցի այգի եւ ասաց Տարոն Մարգարյանին, որ կրպակները պետք է ապամոնտաժել, քանի որ դրանք «աչք չեն շոյում»: Այդ ամենին նախորդեց պայքարը, որը սկսվեց Աբովյան փողոցից կրպակները Մաշտոցի այգի տեղափոխելուց: Տեղափոխումն անօրինական էր. սկզբունքորեն հասարակությանը չէին կարողանում տրամադրել օրինական փաստաթղթեր, որոնք կհաստատեին սեփականատերերի իրավունքները հանրային տարածքի նկատմամբ: Ավելի քան 80 օր ակտիվիստները դուրս չեկան Մաշտոցի այգուց, մնացին բաց երկնքի տակ, պահանջեցին կատարել երկրի հիմնական օրենքը եւ հանրության սեփականությունը` Մաշտոցի այգին, վերադարձնել Երեւանի բնակիչներին: Եւ ահա պատասխան երկրի ղեկավարին, ակտիվիստները մտադիր են Սահմանադրության մի օրինակ էլ նվիրել նրան:
Մայիս 04, 2012 at 19:45
