

ԷկոԼուր
ԷկոԼուրն ահազանգ ստացավ, որ Կոմիտասի անվան Կամերային տան հարակից կանաչապատ տարածքում տեղի է ունենում շինարարություն: «Մեծ կանաչապատ տարածքը փոխարինվում է շինությամբ, հավանաբար, առևտրի կենտրոնով»,-ասված է հաղորդագրության մեջ:
Տեղում պարզեցինք, որ տվյալ տարածքում առկա մանկական սրճարանի համար նախատեսված շենքը վերափոխվում է գրքերի բացօթյա վաճառքի սրահի: «Հին կառույցը բարեկարգվում է նույն ձևի, ուղղակի ավելի սիրուն ձևով: Շինարարության ընթացքում ոչ մի վնաս չի հասցվել բնությանը, ծառեր չեն հատվել, կանաչապատ տարածքին ձեռք չի տրվել»,- էկոԼուրին ասաց տեղի գրքավաճառ Ռոմանը:
Իսկ գրքերի վաճառքով զբաղվող Վռամ Մարտիրոսյանն էլ ասաց, որ Երիտասարդական մետրոյի հարևանությամբ գտնվող գետնանցումի գրքերի վաճառքի գրքավաճառները դիմել են Երևանի քաղաքապետարան, որպեսզի տարածք տրամադրեն իրենց գործունեությունը շարունակելու համար: Քաղաքապետարանը համաձայնության է եկել Կամերային տան հարակից տարածքում գտնվող սրճարանի սեփականատիրոջ հետ և շենքը տրամադրել են գրքավաճառներին` գիրք վաճառելու համար: Տես` լուսանկարները:
Մայիս 23, 2013 at 18:32












