

ԷկոԼուր
Երեւանի քաղաքապետարանի աջակցությամբ Երևանում ավելի քան 4000 տնտեսվարողներ իրականացնում են իրենց հարակից ընդհանուր օգտագործման տարածքների բարեկարգման և կանաչապատման աշխատանքներ: Այս մասին տեղեկացնում է Երեւանի քաղաքապտարանի պաշտոնական կայքը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ամենօրյա հսկողություն է սահմանել`ուղղված տնտեսվարողների կողմից իրենց պայմանագրային պարտավորությունների կատարմանը: Սակայն, վերջին երկու ամսվա ընթացքում արձանագրվել է ավելի քան 180 վարչական խախտում: Ըստ օրենքի՝ տուգանքի չափը սահմանվում է նվազագույն աշխատավարձի 10-20-ապատիկի չափով:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մոտ ժամանակներս հայտարարվելու է հարակից ընդհանուր օգտագործման տարածքների բարեկարգման մրցույթ: Լավագույն տնտեսվարողները պարգևատրվելու են:
Համաձայն Երևանի ավագանու 2009 թվականի դեկտեմբերի 2-ի որոշման՝ յուրաքանչյուր տնտեսվարող պետք է մշտապես բարեկարգ, կանաչապատ և խնամված պահի հարակից տարածքները:
Հունիս 11, 2013 at 16:07
