

ԷկոԼուր
Էրեբունու համայնքի Նոր Արեշի բանկիչները պետական կառուցների կողմից ոչ մի արձագանք չեն ստացել Էրեբունի համայնքի Նոր Արեշի 50 հասցեում գտնվող հանրային տարածքի` երեխաների համար նախատեսված կանաչ խաղահրապարակի կառուցապատման վերաբերյալ: Մոտ երկու շաբաթ է, բնակիչները բողոքում են, ուղարկում են լուսանկարներ, որտեղ պարզ երեւում է, թե ինչպես է տարածքը կառուցապատվում: «Խնդրի կապակցությամբ դիմել եմ ՀՀ կառավարությանը, Բնապահպանության նախարարությանը, Քաղաքաշինության նախարարությանը, Երեւանի քաղաքապետարանի թեժ գծին, լրատվական բաժնին եւ ճարտարապետական բաժնին, Էրեբունու վարչական շրջանի թեժ գծին, սակայն քար լրություն»,- գրում է Վարդան Համբարձումյանը:
«ԷկոԼուր»-ը նույնպես ահազանգը փոխանցել է ՀՀ բնապահպանության նախարարությանը եւ Երեւանի քաղաքապետարանին` նշելով տեսչական ստուգումների անցկացման անհրաժեշտության մասին: Դիմումը գրանցվել է, բայց պատասխան դեռ չենք ստացել:
Լուսանկարները` Վարդան Համբարձումյանի
Օգոստոս 01, 2012 at 14:36











