

ԷկոԼուր
Երեւանում մեկ շնչին ընկնող կանաչ տարածքների ծավալը 2015թ. կհասնի 12քմ-ի: Այս մասին ասել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության պետ Ավետ Մարտիրոսյանը: Նա նաեւ նշել է, որ հեռահար ծրագրեր կան` այդ ցուցանիշը հասցնելու 16քմ-ի: Ինչպես տեղեկանում ենք Երեւանի քաղաքապետարանի պաշտոնական կայքից, այս տարի կանաչ տարածքները Երեւանում կկազմեն 30 հեկտար, իսկ ծաղկային տարածքները` 6,2 հեկտար:
Հունիս 12, 2013 at 13:43
