ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԻՐ ՈՐՈՇՈՒՄԸ Ի ՎԵՐՋՈ ՉԵՂՅԱԼ ՀԱՄԱՐԵՑ

ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԻՐ ՈՐՈՇՈՒՄԸ Ի ՎԵՐՋՈ ՉԵՂՅԱԼ ՀԱՄԱՐԵՑ

«Շիրակ կենտրոն» ՀԿ, www.1in.am

Դեռևս 2010թ. մայիսի 15-ին Գյումրու Արագած ճեմափողոցում` երկրաշարժի զոհերի հիշատակի հուշարձանի մոտ, կանաչ տարածքում, փորվել էր մի մեծ փոս, որն ըստ քաղաքի գլխավոր ճարտարապետի արվել էր ժամանակավոր շինություն կառուցելու համար:

Այնուհետև, տեղի հասարակական կազմակերպությունները հարցումների միջոցով պարզեցին, որ Գյումրու Արագած փողոցի տվյալ հատվածում 99 տարի վարձակալության ժամկետով, 300մ2 մակերեսով տարածք է հատկացվել Գյումրու մի քաղաքացու` կառուցապատման թույլտվությամբ: Եվ դա այն դեպքում, երբ ըստ Գյումրի քաղաքի գլխավոր հատակագծի և Գյումրի քաղաքի պատմական կենտրոնի գոտիավորման նախագծի, տվյալ հողամասը հանդիսանում է հասարակական օգտագործման կանաչ տարածք եւ այդտեղ արգելված է կապիտալ շինարարություն իրականացնել:

Գյումրու բնապահպանական տեղեկատվության հասարակական կենտրոնի նախաձեռնությամբ վերջին մեկ տարվա ընթացքում մի շարք ՀԿ-ների և մտավորականների կողմից, ապօրինի հողհատկացման այդ որոշումը չեղյալ հայտարարելու պահանջով բազմաթիվ դիմում-բողոքներ են հղվել ՀՀ տարածքային կառավարման նախարար Ա. Գևորգյանին, ՀՀ Քաղաքաշինության նախարար Վ.Վարդանյանին, ՀՀ Շիրակի մարզպետ Ա. Գիզիրյանին, Գյումրու քաղաքապետ Վ.Ղուկասյանին
( http://www.shirakcentre.org/index.php/hy/news/805-shirak-centre-ngo.html ):

Շիրակի փոխմարզպետ Ս. Պետրոսյանը, «Բիոսոֆիա» ՀԿ-ի նախագահ Գ. Պետրոսյանին ուղարկած պատասխան գրությամբ հայտնել է, որ Գյումրու քաղաքապետի 2011 թ. մարտի 25-ի N 1065-Ա որոշմամբ չեղյալ է համարվել Գյումրու քաղաքի Արագած փողոցի կենտրոնական մասի կանաչ տարածքում առևտրի և սպասարկման օբյեկտի կառուցման նպատակով քաղ. Արտյոմ Անտիկյանին կառուցապատման իրավունքով հողամաս տրամադրելու վերաբերյալ քաղաքապետի 2009 թվականի փետրվարի 26-ի, N 300-Ա որոշումը:

Ավելացնենք, որ ներկայումս ՀԿ-ները պատրաստվում են ևս մեկ դիմում - նամակ հղել Գյումրու քաղաքապետարան` ապօրինի շինարարության հետքերը վերացնելու և տարածքը կանաչապատելու առաջարկությամբ:

Ապրիլ 12, 2011


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր