

ԷկոԼուր
Ավելի քան 200 մարդփետրվարի 20-ին հավաքվեց Երեւանի քաղաքապետարանի մոտ` բողոքելով Մաշտոցի այգու`բուտիկներով կառուցապատման դեմ: Կանաչ ակտիվիստներին, որոնք 2 շաբաթ դուրս չեն գալիս այգուց, միացան քաղաքի բնակիչներ, որոնց վրդովեցրել է հանրային տարածքի հերթական զավթումը: «Ամեն մի քաղաքապետ գալիս է, հայտարարություն անում, որ էլ կանաչ գոտիներին ձեռք չի տա»,- ասում են Երեւանի բնակիչները: Ոչ պաստառներով եւ ազգային դրոշով ակտիվիստները, ոչ լրագրողները, ոչ էկոլոգիական ակցիաների հազվադեպ հյուրերը` շոուբիզնեսի ներկայացուցիչները, չկարողացան քաղաքապետ Տարոն Մարգարյանին ստիպել դուրս գալ քաղաքի բնակիչների մոտ, որը նա կառավարում է: Ընդհակառակը, քաղաքապետը բնակիչներից անջրպետվեց ոստիկանների միջոցով: Իսկ այդ ժամանակ քաղաքապետարանի դռների մոտ ոստիկաններով շրջափակված ակտիվիստները քաղաքապետարանի ներկայացուցչին հանձնեցին իրավաբանորեն հիմնավորված հայտարարություն: Հայտարարության մեջ բերված բոլոր հղումներով` ՀՀ Հողային օրենսգիրք (հոդված 76), Երեւանի գլխավոր հատակագիծ, «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենք (հոդված 22.1), «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենք, ինչպես նաեւ կառավարության տարբեր որոշումներ, Մաշտոցի այգում բուտիկների կառուցման համար որեւէ օրինական հիմնավորում չկա:
Ակցիան շարունակվեց Մաշտոցի այգում: Ակտիվիստները զբաղեցրեցին կառուցվող բուտիկի տարածքը: Հավաքված ոստիկանները փորձում էին ապացուցել, որ ակցիան անօրինական է, եւ արդեն հայտնաբերում էին խախտման պատասխանատուներին: Սակայն ակցիայի մասնակիցների դիրքորոշումն անվիճարկելի է: Այստեղ կազմակերպիչներ չկան: Դա հանրային տարածք է, եւ մենք իրավունք ունենք այդտեղ գտնվել: Եթե ինչ-որ մեկը փորձի գրավել հանրային տարածքը, ապա հենց նա է օրենք խախտողը:
Մեր կողմից նշենք, որ քաղաքային իշխանություններն իրենց վարվելակերպով հրահրում են իրավիճակի թեժացում, որը պետք է ունենա մեկ որոշում: ՄԻ ՕԳՏԱԳՈՐԾԵՔ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆԸ ԱՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ, ՀԱՆԳԻՍՏ ԹՈՂԵՔ ԱՅԳԻՆ:
Փետրվար 20, 2012 at 18:07








