

ԷկոԼուր
Մայիսի 1-ին Երևանի բուսաբանական այգում տեղի կունենա բնասերների հավաք: Այգում իրականացվող լայնածավալ բարեկարգման աշխատանքների ավարտին «Բուսաբանական այգու բարեկամներ» կամավորների խմբի նախաձեռնությամբ կտեղադրվեն տեղեկատվական ցուցանականեր, որոնք պատրաստվել են Բաց Հասարակության Հիմնադրամներ – Հայաստան-ի և ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտի օժանդակությամբ: Ցուցանակները կրում են էկոկրթական, բնապահպանական և կարգապահական բնույթի տեղեկություն այցելուների համար:
Նախաձեռնության մասնակիցները հրավիրում են նաև այլ կամավորների և բնասերների մայիսի 1-ին` ժամը 12.00ին, Երևանի բուսաբանական այգու բարեկարգման աշխատանքներին մասնակցելու և հաճելի ժամանց անցկացնելու համար:
Ապրիլ 28, 2012 at 15:48
