

ԷկոԼուր
Համընդհանուր ակցիայի նախօրեին Մաշտոցի պողոտայում տիրող լռությունը հարաբերական է: «ԷկոԼուր»-ի դիտարկմամբ, ժամը 11:00-ին` այսինքն նախատեսված ակցիայից 2 ժամ առաջ, այգում արդեն իսկ հավաքվում են իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, ոստիկաններ: Մինչ աշխատողները զոդում են երկաթե կոնստրուկցիաները, այգու կողքով գնում գալիս են ոստիկանական մեքենաները: Այսինքն` իրավիճակն այնպես է վերահսկվում, որ կարծես թե կանաչ գոտու պաշտպանները զենքները ձեռքին հեղափոխականներ լինեն: Մինչդեռ մենք այնտեղ տեսանք մի քանի ակտիվիստ, ովքեր զենքի փոխարեն ձեռքներին տաք սուրճ ունեին, իսկ անկարգությունների կոչերի փոխարեն կախել էին գունավոր նկարներ եւ պատրաստել էին ձնե տուն եւ ձնե մարդ:
Հիշեցնենք, որ նախորդ օրերին ակտիվիստները ոչ թե տապալման եւ հեղափոխության կոչեր էին անում, այլ` կանաչ գոտու պահպանման եւ օրենքի կատարման կոչեր: Իսկ անօրինությունը թույլ չտալու համար նրանք չէին թափահարում փայտերը, այլ պառկում էին մեքենայի առաջ: Ահա այսպիսին է ռակցիան, այսպիսին է դիմադրությունը:
Փետրվար 20, 2012 at 12:47
