

ԷկոԼուր
Մաշտոցի այգու պաշտպանները փետրվարի 20-ին` ժամը 13:00-ին, հզոր ակցիա կանցկացնեն Երեւանի քաղաքապետարանի դիմաց: Ակտիվիստների այս քայլը պայմանավորված է նրանով, որ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարվել է փետրվարի 17-ին այցելել այգում գտնվող ակտիվիստներին: Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը News.am կայքին տեղեկացրել է, որ քաղաքապետը ակտիվիստներին ընդունել է, լսել եւ ճշգրտումներ արել: «Իրենց վարքագիծը կարող ենք որակել որպես շանտաժ»,- ասել է Արթուր Գեւորգյանը:
Հիշեցնենք, որ բնապահպան-ակտիվիստները պայքարում են Մաշտոցի այգու փրկության համար, որտեղ տեղադրվում են Աբովյան փողոցից ապամոնտաժված բուտիկները:
Փետրվար 19, 2012 at 23:44
