Մաշտոցի այգու պաշտպանության կոչով հանդես են գալիս հայտնիները

Մաշտոցի այգու պաշտպանության կոչով հանդես են գալիս հայտնիները

ԷկոԼուր

Մաշտոցի այգու կոչով հանդես են գալիս Հայաստանի հայտնի մարդիկ` պատգամավորներ, երգիչներ, դերասաններ, լրագրողներ, գրող-հրապարակախոսներ:

Հովհաննես (Հովո ) Ազոյան. «Եթե չես տնկում ծառ, գոնե մի ոչնչացրու, դա  վերադառնալու է այն մարդկանց, ովքեր անում են այս ոճրագործությունը ծառերի նկատմամբ…»:

Հայկ (Հայկո)  Մարության. :Ես շատ պարզ մի բան եմ ասում, դուք որտե՞ղ եք տանում ձեր երեխաներին զբոսնելու, ասում են հենց այս այգին, որովհետև իրոք միակն է մնացել… Կարելի  է յուրաքանչյուր տարածք չբարեկարգել, հետո ինչ ուզել այնտեղ կառուցել, Փաստացի բարեկարգված չի, եկեք բարեկարգենք»:

Անահիտ Բախշյան.  «Չարժի այդ մարդկանց համար մեր երիտասարդ քաղաքապետը, ում հետ շատ մեծ հույսեր ենք կապում, իր հեղինակությունը սասանվի, սա ապօրինի շինարարություն է»:

Նվեր Մնացականյան. «Կոչ կանեի բնության հետ համերաշխ ապրել, պահպանել որոշ նորմեր, կան բաներ, որ արդեն չի կարելի…»:

Արթուր Կիրակոսյան. «Բնության հետ համերաշխ և ներդաշնակ»:

Աշոտ Ադամյան. «Ցանկացած անօրեն  շարժի դեմ բողոքողի կողքին ես պատրաստ եմ կանգնել, որովհետև դա սեփական արժանապատվության և իրավունքի արտահայտչամիջոց է»:

Երվանդ Մանարյան. «Պատմության բոլոր ընթացքներում այդպես է եղել` մեկը սարքել է, մյուսը` քանդել, հիմա ով որ ուժեղ է նա էլ տերը կլինի… Իմացեք, որ դուք եք ուժեղը»:

Վլադիմիր Բարխոյան. «Ինձ համար շատ վիրավորական է` մեր սեփական քաղաքը վերածվել է չգիտես ինչի: Այգիները շատ սակավաթիվ են, նույնիսկ չկան քաղաքի կենտրոնում, իսկ այս այգին  վերածվեց ինչ-որ բուտիկների, սրճարանների, այգին պետք է մնա այգի…»:

Արթուր Իսպիրյան. «Ուզում եմ  իմ երեխան թթվածին ունենա շնչելու, ուզում եմ ծննդատան նոր ծնվող երեխաները թթվածին շնչեն: Ուզում եմ մայրերը թթվածին շնչեն, ուզում եմ այս քաղաքը քաղաքի նմանվի… »:

Ռուբեն Հախվերդյան. «Տարոնը կարգին մարդ է, բայց ես միանում եմ բնապահպաններին: Հիվանդ հալով այսօր գնացել էի` երեխեքին մի քիչ որգևորեմ, որ իմանան, որ ես էլ եմ իրենց միացել»:

Սերգեյ Դանիելյան. «Թե ով ոնց է պայքարում, ով է ճիշտ, ով է սխալ, ապօրինի է,  թե ապօրինի չէ, դա ինձ չի հետաքրքրում, որովհետև օրենքը կարելի ամեն ձև փոխել ամեն վայրկյան, ուրիշ բան, որ մարդկանց կարծիքը հաշվի չեն առնում…»:

DJ VAKCINA. «Ես շատ ուրախ կլինեմ, որպեսզի մեր` բոլորիս, ակտիվությունը  վերջապես տեղ հասնի,  և ինչ-որ սարքել են` քանդեն…»:

Արսեն Գրիգորյան. «Ինձ համար անընդունել է այն ամեն ինչը, ինչ որ արվում է…Ես ինքս ապրում եմ Ավան համայնքում և իմ աչքի առաջ անգամ ամենափոքրիկ հողատարածքը տեսել եմ` ինչպես է այդտեղ խոտ ցանվում, ծառ տնկվում, իսկ եղածը  վերացվի, ես դրա հետ կողմ չեմ»:

Մարիամ Շահինյան. «Ես եկել եմ պաշտպանելու իմ այգին, ու իմ մի օրը, որ  ունեցել եմ այստեղ: Ես եկել եմ պաշտպանելու այդ լավ օրը, ոչ մեկ իրավունք չունի ինձնից խլի դա…»:

Արամո. «Կարծում եմ` սա երկար ժամանակ չի ծառայի, այգին ծառայելու է որպես այգի, իսկապես հաճելի չի, դուք գիտեք ինձ հաճելի է՞…»:

Հրանտ Վարդանյան. «Այս քաղաքում մարդիկ են ապրում, մարդկանց համար այգիներ, պուրակներ են պետք նախ և առաջ, և ոչ թե պլաստմասե թուրքական ճաշակով սարքված խանութներ կամ բուծիկներ…»:

Գագիկ Շիբոյան Bard. «Մարդ երջանիկ է այն ժամանակ, երբ բոլորն են երջանիկ: Իր չորս մերտրանոց  պատերով տան մեջ, իր քառասուն տոննա և քառասուն միլիոնանոց ջիպի մեջ, այդ ոսկեղենի մեջ մարդ երբեք երջանիկ չի լինի, որովհետև կողքը մարդիկ ունեն կարիք և չկայացած արդարության տենչ… »:

«Մենք ունենք մի կառավարություն, որը գիշերով դավեր է նյութում իր ժողովրդի դեմ». Վիոլետ Գրիգորյան

1in.am

Վիոլետ Գրիգորյանը այս պահին գտնվում է Մաշտոցի պուրակում: «Եթե կանգնած եմ երկաթից այս կողմ, ուրեմն դեմ եմ կրպակներին ու սատարում եմ կառուցման դեմ պայքարողներին: Եթե իշխանությունը հարգում է իր հասարակությանը, պետք է թույլ տա նրանց արտահայտվել:

Շատ տարօրինակ է, եթե իրենց թվում է, թե գիշերային կառուցապատմամբ կարող են այս կառույցների երկարակեցությունը ապահովել: Մենք ունենք մի կառավարութոյւն, որ փաստորեն գիշերով դավեր է նյութում իր ժողովուրդի դեմ:

«Եթե տաղավարը իմը լիներ ես կհրաժարվեի՝ հանուն Երևանի». Մերուժան Տեր-Գուլանյան

1in.am

Գրող, հրապարակախոս Մերուժան Տեր-Գուլանյանն այս պահին Մաշտոցի պուրակում է: Նա նշել է, որ պուրակի խնդրին ծանոթացել է մամուլից և եկել է սեփական աչքով տեսնելու՝ ինչ է կատարվում. «Առաջարկում եմ, որ կրպակատերերը հրաժարվեն այս տարածքներից քանի որ քաղաքապետը հիմա ոչինչ անել չի կարող: Նա կապ չունի նախկին կառույցների պայմանագրերի հետ:

Հիմա հնարավոր չի՞, որ այս մարդիկ հանում Երևան քաղաքի հրաժարվեն այս կրպակներից: Քաղաքապետը ստիպված է թույլ տալ, քանի որ կրպակների տերերը պայմանագրեր ունեն: Եթե տաղավարը իմը լիներ ես կհրաժարվեի՝ հանուն Երևանի: Պետք է կրպակատերերը հրաժարվեն, քաղաքապետը կապ չունի: Ես մեր քաղաքապետին շատ եմ հարգում...»:



Փետրվար 22, 2012 at 10:49


Առնչվող նյութեր


Կատեգորիա

ավելին
պակաս

Մարզեր