ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՄ Է 11 ԵՂԵՎՆԻՆԵՐԻ ՏԱՐՀԱՆՄԱՆԸ

ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՄ Է 11 ԵՂԵՎՆԻՆԵՐԻ ՏԱՐՀԱՆՄԱՆԸ

ԷկոԼուր

Գյումրու քաղաքապետարանը մտադիր է տեղափոխել Վարդանանց հրապարակի ու Արագած ճեմափողոցի 11 եղեւնիները` հրապարակի ճարտարապետական մեծ արժեք ունեցող շենքերի ճակատները գերիշխող դարձնելու համար: Այս մասին հասարակայնությունը տեղեկացավ մարտի 11-ին ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում տեղի ունեցած Գյումրու Վարդանանց հրապարակի եւ Արագած ճեմափողոցի քաղաքաշինական վիճակի  ու պլանավորվող աշխատանքների վերաբերյալ հանրային քննարկման ժամանակ:

Ինչպես «ԷկոԼուր»-ին հայտնեց Գյումրու Օրհուս կենտրոնի համակարգող Գեւորգ Պողոսյանը, ըստ «Լանդշաֆտ դիզայն» ՍՊԸ-ի կատարած նախնական ուսումնասիրությունների` յուրաքանչյուր ծառի տեղափոխումը կարժենա 313.714 դրամ: Մինչդեռ Գյումրու  քաղաքապետարանի կանաչապատման մասնագետ Նորայր Հակոբյանի գնահատմամբ` տեղափոխումից հետո եղեւնիները կչորանան: Եղեւնիների տեղափոխմանը դեմ են հանդես եկել Գյումրու 19 հասարակական կազմակերպություններ եւ լրագրողներ` առաջարկելով «հրաժարվել Վարդանանց հրապարակում եւ Արագած ճեմափողոցում աճող եղեւնիները տեղափոխելու մտքից, քանի որ եղեւնիների տեղափոխման գաղափարը համարում ենք չհիմնավորված, չարդարացված ու պարզապես համայնքային միջոցների վատնում»:

Մարտ 15, 2011


Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Subscribe to receive our latest news