Թեժ կետեր


Մարզեր


Բաժանորդագրում

Գրանցվեք այստեղ, որպեսզի ստանաք թեժ էկոլոգիական տեղեկատվութուն

Ձեր անունը:
E-mail:

ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՊաշտոնական աղբյուրներ

Հայաստանի համար սեյսմիկ ռիսկը հասել է իր առավելագույն մակարդակին

Seismic Risks for Armenia to Reach Maximum Level
17:18 Փետրվար 07, 2012

ԷկոԼուր

Ներկայումս Հայաստանի Հանրապետության համար սեյսմիկ ռիսկը հասել է իր առավելագույն մակարդակին ամբողջ պատմության ընթացքում: Այս մասին գրված  է «Երեւանի տարածքում սեյսմիկ պաշտպանության տեսակետից հատուկ եւ կարեւոր նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելիության գնահատում» ծրագիրը եւ իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագծի մեջ: Որոշման նախագիծը կառավարության հաստատմանը կներկայացվի փետրվարի 9-ին:

Նման իրավիճակը պայմանավորված է սեյսմիկ ակտիվության նոր ցիկլով, շենքերի և շինությունների ցածր սեյսմակայունությամբ, ուրբանիզացման բարձր մակարդակով, հատուկ և կարևոր նշանակության շինություններին (քիմիական գործարաններ, հիդրոէլեկտրակայաններ, ջերմաէլեկրակայաններ, բազմաբնակարան բնակելի շենքեր, դպրոցներ,  ջրամբարներ, կենսապահովման գծեր, առողջապահական հիմնարկներ և այլն) հատկացված ոչ բավարար ուշադրությամբ, բնակչության վատ տեղեկացմամբ, սոցիալ-տնտեսական վիճակով և այլ գործոններով: 

Առաջին հերթին  նախատեսվում է գնահատել հետևյալ օբյեկտների սեյսմիկ խոցելիության աստիճանը`ՀՀ Ազգային ժողովի վարչական շենք, ՀՀ կառավարության թիվ 1 տուն, ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ  Ոստիկանության վարչական շենք, ՀՀ արտակարգ իրավիճակների  նախարարության վարչական շենք, ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության վարչական շենք:


Ավելացրեք ձեր մեկնաբանությունը

Անուն *:
E-mail *:
Մեկնաբանություն *:
Վավերացում *:
CAPTCHA
 

Առնչվող նյութեր