

ԷկոԼուր
Մաշտոցի պուրակի համար պայքարող ինքնորոշված քաղաքացիները մայիսի 4-ին` ժամը 13.30-14.30-ը, կազմակերպում են երթ-ակցիա Մաշտոցի պուրակից դեպի քաղաքապետարան` Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին սիմվոլիկ նվեր մատուցելու համար:
«Մայիսի 1-ին նախագահ Սերժ Սարգսյանի Մաշտոցի պուրակ կատարած «եկա, տեսա, սիրուն չէր» այցից հետո ավելի է ընդգծվում քաղաքապետի անզորությունը` իրավական դաշտում հարցեր լուծելու և համայնքին հաշվետու լինելու հարցում:
Այս առիթով Մաշտոցի պուրակի համար պայքարող ակտիվիստները վաղը` մայիսի 4-ին, ժամը 13.30-14.30 կազմակերպում են երթ-ակցիա Մաշտոցի պուրակից դեպի քաղաքապետարան` Տարոն Մարգարյանին սիմվոլիկ նվեր մատուցելու համար: Նվերն անվտանգ է քաղաքապետի առողջության համար: Հումորից զուրկ մարդկանց չի խրախուսվում մասնակցել:
Երթուղին` Մաշտոցի պուրակ, Մաշտոցի պող, Հյուսիսային պող, Հանրապետության Հրապարակ, քաղաքապետարան»,- ասված է Մաշտոցի պուրակի համար պայքարող ինքնորոշված քաղաքացիների տարածած հայտարարության մեջ:
Լուսանկարը վերցված է www.president.am կայքից
Մայիս 03, 2012 at 18:22
